Առավոտյան ժամը 10-ից անհետ կորած զինվորների հարազատներն Էջմիածնի զորամասի դիմաց սպասում էին պատասխանատու անձնաց՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու. ե՞րբ են սկսվելու իրենց զավակների որոնման աշխատանքները:
Այս պահին Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Հանդիպումը փակ է ընթանում, քանի որ ըստ Ասատրյանի՝ խոսակցության ընթացքում այնպիսի տեղեկատվություն է փոխանակվելու, որը հրապարակման համար ցանկալի չէ։
Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել է դադարեցնել ուղիղ եթերները եւ ծնողներին հրավիրեղ ներս՝ զրուցելու։