Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները, առավոտ ժամը 10-ից փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Մինչև այս պահը նրանք չեն ստացել որևէ պատասխան Բաղրամյան 26-ից, անգամ վրաններ տեղադրելու մտադրություն ունեն: Նրանք շարունակում են պահանջել հանդիպում վարչապետի հետ:
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։