Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից. Պետրոսյան

25/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այստեղ ավելի խորքային խնդիր ունենք. սահմանված որոշակի կանոններ կան ՀԾԿՀ կողմից, որին պետք է հետևի ՀԷՑ-ը և լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, և այդ կանոններով ՀԾԿՀ-ին հասանելիություն և երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի՝ էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների մասին։

2025 թվականի ընթացիկ տարվա հունվարի առաջին օրերին ՀԷՑ-ում պատասխանատուները նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ ՀԷՑ-ն ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալը սպասարկելու համար։ Խոսքը   շուրջ 700 հազար սպառողների հաշվիչներից հավաքված համակարգի մասին է։ Այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում և ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում «Տաշիր» ընկերությունների խմբին, կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների, 40-ից ավելի «դոստուպներ» ուներ համակարգը այդ փուլում։

Եվ ահա այդ 40-ից ավելի դոստոպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ, պարզապես կամ կանխամտածված, կամ ցածր կոմպետենտության արդյունքում, հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու պրոցեսի ընթացքում, որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն և կարողանան այդ ամբողջ արխիվացնել, չգիտեմ ինչ գործողության արդյունքում ջնջվել է 2018-ից 2024 թվականի նոյեմբերն ընկած ամբողջ տվյալների բազան»,-ասաց նա։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ կարող են ենթադրել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի և ապացուցելի կլինեին նաև հավելագրումները։

«ՀԷՑ»-ի տնօրեններն ու կառավարիչները դա թաքցրել են ՀԾԿՀ-ից, թեպետ ծառայողական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել, և այդ ամբողջ փաստաթղթերը ՀԷՑ-ում պահվում էին խնամքով, բայց որևէ կերպ ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվությունում դա չի արտացոլվել, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է։

Ընդ որում՝ նաև հաղորդում չէր ներկայացվել քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսքը 700 000 մեր սպառողների անձնական տվյալների մասին է։ Մինչև այս պահը չի հաջողվել վերականգնել այդ տվյալները։

Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ»։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե չկան իրական ծախսի տվյալները, չեն կարող իմանալ, թե գրած թիվը ինչքանով է համապատասխանում իրական ծախսին։

«Ո՞նց կարող է լինի, որ այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիան մեկը էլ ջնջվում է պատահաբար։ Եթե պրոբլեմ է եղել, այդ պրոբլեմի հետևից մինչև վերջ չգնալը նշանակում է այդ պրոբլեմ փորձել պարտակել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել էր ՀԾԿՀ նախագահի հայտարարությանը, թե 2019-2024 թթ տվյալներն անհետացել են։

 «ՀԿԾՀ նախագահը, մարդկանց մոտ կասկած առաջացնելու համար, հայտարարել է, թե 2019-ից մինչև 2024 թվականների ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան մեկ տարի առաջ ջնջվել է։ Մի փոքր մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ-ում ներգրավվելուց հետո այն ծրագրավորողների հետ վերականգնվել է՝ ամսական տվյալներով»,- նշել էր նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հավելագրումների ծավալն անցնում է մի քանի միլիոն կՎՏ ժամը. Ռոմանոս Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ. Վարդան Ղուկասյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

25/11/2025
Հաջորդ գրառումը

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական