Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից տեղեկություններ արտահոսե՞լ են Ադրբեջան․ Politik.am

06/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Politik.am-ը գրում է․ Այսօր էլ շատերի համար  անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում տիրապետում էր Արցախի բանակի մասին հնարավոր բոլոր տեղեկություններին: Շատերը խոսում են դավաճանության մասին և տարբեր առաջարկներ առաջ քաշում: 

Արցախի բանակի մասին առկա տեղեկությունները կարող էին լինել ԱԱԾ-ում, բայց դժվար է պատկերացնել, որ այդ կառուցից նման արտահոսք կարող էր լինել: Բանակի մասին աննախադեպ մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը իշխանափոխությունից հետո իրականացնում էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի գործառույթները: Այս հանձնաժողովը հնարավորություն էր ստացել տիրապետել ամենաանահասանելի գաղտնի տեղեկություններին անգամ:

Այս ընթացքում ապացուցվել է, որ հանձանժողովից կարող են փաստաթղթեր արտահոսել: 2020 թվականին, պատերազմից 19 օր առաջ, Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել …։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել էր մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների  ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։  Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։

Այս միջադեպից հետո իրավապահ կառույցները որևէ գործողություն չարեցին պարզելու համար, թե որտեղից նշված անձին հասանելիություն գաղտնի փաստաթղթերին։ Ու հիմա, երբ տարբեր վարկածներ են հնչում Ադրբեջանին հասած տեղեկությունների մասին, պետք է ուշադրության արժանանա նաև  վարկածը, ըստ որի Ադրբեջանին տեղեկություններ կարող էին հասնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստաթղթերի արտահոսքի արդյունքում: Մենք իհարեկ որևէ պնդում չենք անում, բայց առնվազն կասկածելու իրավունք ունենք և այդ կասկածելու տեղիքը տվել են հենց իշխանությունները՝ Արման Բաբաջանյանի թիմակցին պատասխանատվության չկանչելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինան խոսեց Սև ծովում ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդման մասին

Հաջորդ գրառումը

Բեզոսն աճուրդի է հանել տիեզերական թռիչք

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

Բեզոսն աճուրդի է հանել տիեզերական թռիչք

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական