ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը մրցում էր Դանիայի ընտրանու հետ։
Գարեթ Սաութգեյթի սաները հաղթեցին 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը, փայլուն տուգանային հարվածով բացեց Միկել Դամսգորը` 30-րդ րոպեին։
39-րդ րոպեին Սիմոն Կյաերը գրավեց սեփական դարպասը` գրանցելով մրցաշարի 11-րդ ինքնագոլը։
Մինչև 90-րդ րոպեն դարպասը գրավում չարձանագրվեց և թիմերը գնացին հաղթողին պարզելու լրացուցիչ ժամանակում։
104-րդ րոպեին անգլիացիները ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք։ Հարրի Քեյնի հարվածը հետ մղեց Կասպեռ Շմայխելը, սակայն 2-րդ փորձից «Տոտենհեմի» հարձակվողը առաջ մղեց իր թիմին։ Այսպիսով, Անգլիան դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիայի ընտրանու հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։