Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անբարո է այն մարդը՝ երկրի վարչապետ կլինի, թե ԱԺ նախագահ, ով կհամարձակվի ասել, որ արցախցին չի պայքարել և մինչև վերջին վայրկյանը չի կռվել. Մետաքսե Հակոբյան

11/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անբարո է այն մարդը՝ երկրի վարչապետ կլինի, թե ԱԺ նախագահ, ով կհամարձակվի ասել, որ արցախցին չի պայքարել և մինչև վերջին վայրկյանը չի կռվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողին ուղղված այն խոսքերին, թե «կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։

«ՀՀ իշխանություններն այսկերպ ուզում են համոզել Հայաստանի մեր հայրենակիցներին, որ արցախցին չի կռվել, բայց մենք կռվել ենք, մենք պայքարել ենք մինչև մեր վերջին շունչը։

Երբ շրջափակումն սկսվեց, բոլորս կարող էինք շատ հանգիստ դուրս գալ Արցախից, բայց մենք ընտրեցինք մնալու, այդ կերպ պայքարելու ուղին։ Որովհետև դա էլ էր պատերազմ, պատերազմի այլ տեսակ, որտեղ էլի մարդիկ էին մահանում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ուղիղ 25 ժամ մեր թե՛ զինվորները, թե՛ բնակիչները մինչև արյան վերջին կաթիլը պայքարել են թշնամու դեմ։

Իսկ ՀՀ իշխանությունները թե՛ իրենց պահվածքով, թե՛ իրենց գործողություններով օգնեցին թշնամուն, և մենք նորից  զոհեր ունեցանք ու չկարողացանք պահել Արցախը։ Հիմա որ հոխորտում է Ալենը, թող լավ պատկերացնի՝ եթե Արցախում մնացել էր 120 հազար հայ՝ հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ինչպե՞ս պետք է ադրբեջանաթուրքական բանակի հետ պայքարեին, որ պահեին Արցախը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ արցախցի պատգամավորի՝ հարց է, թե ինչու արցախցիներին մինչև վերջ կռվել հորդորող ՀՀ իշխանությունն այժմ խաղաղություն է մուրում Ադրբեջանից։

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածում, որ իրենք չեն պատրաստվում ռազմական գործողություններով հետ վերադարձնել ՀՀ օկուպացված տարածքները։ Դե թող պայքարեն. իրենք ՀՀ իշխանություններն են և Սահմանադրությամբ պարտավոր են ապահովվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մետաքսե Հակոբյանը կրկին հիշեցրեց՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի առավոտյան ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում էին, և մեկ օրվա ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվեցին (2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն՝ անչափահաս՝ խմբ. )։

«Այդ մարդիկ պայքարում էին, այդ մարդիկ կռվում էին։ 2023 թվականի մեկօրյա պատերազմի ժամանակ, երբ զոհված զինվորների մարմիններ էին գտնում, բոլորը բերանքսիվայր վիճակում էին, և զինվորականներն ասում էին, որ դա մինչև վերջին փամփուշտը կռված զինվորի դիրք է, որին ադրբեջանցին թիկունքից մոտենալով է կրակել։ Այդ զինվորներից որևէ մեկը չէր նահանջել, բոլորը կռվել էին մինչ արյան վերջին կաթիլը։

Վստահ եմ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն պատկերացնում՝ դա ինչ է, որովհետև եթե իրենք մեկ թուրք զինյալ տեսնեն, ամբողջ ընտանիքով կհանձնվեն՝ մինչև վերջին մարդը»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթաց «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու

Հաջորդ գրառումը

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում. արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Համանման Հոդվածներ

Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Հաջորդ գրառումը

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում. արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական