Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանությունները եկել են՝ ՀՀ կործանման ծրագիր իրականացնելու. վերջին շրջանում Ցեղասպանության ուրացումն առավել ահագնացող տեմպերով է առաջ գնում. Տիրան Լոքմագյոզյան

24/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնական է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ բացահայտեին Ցեղասպանության ժխտողականության իրենց քաղաքականությունը, սակայն վերջին շրջանում ուրացումն առավել ահագնացող տեմպերով է առաջ գնում,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց՝ ՀՀ գործող իշխանությունները եկել են՝ Հայաստանի Հանրապետության կործանման ծրագիր իրականացնելու համար, ինչն էլ հաջողությամբ անում են։

«Ես սա հենց այնպես, օդից վերցրած բաներ չեմ խոսում։ Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանությունների ամբողջ գործունեությունը, աշխատաոճը դա է ցույց տալիս։

Շատերը, ինչպես և ես, կարծում էինք, որ իրենք Արցախը ծախելու են, և հարցը դրանով փակվելու է։ Մենք կարծում էինք, որ խնդիրն Արցախն է, սակայն հետագայում նրանց աշխատանքը և Արցախից հետո իրենց գործունեությունը հարյուր տոկոսով ցույց տվեցին, որ այս իշխանությունների իրական նպատակը Հայաստանի Հանարապետության կործանումն է։

Ընդ որում՝ կործանում ամեն տեսակետով։ Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանի Հանրապետություն չի մնալու։ Իհարկե, պետություն մնալու է, սակայն Հայաստանի պետականությունը չի լինելու։ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսպիսով չեն լինելու»,- ասաց Տիրան Լոքմագյոզյանը։

Որպես իր խոսքերի ապացույց՝ թուրքագետն ընդգծեց՝ ՀՀ այսօրվա իշխանությունները կանխամտածված կերպով աշխատում են ժողովրդի հետ, ամեն ինչ անում կրթության որակը խաթարելու, տնտեսական վիճակը վատթարացնելու ուղղությամբ։

«Տեսեք, թե որքան են ավելացել ՀՀ պարտքերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Սա ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անում են Հայաստանի Հանրապետությունը կործանման եզրին հասցնելու համար։ Կրկնում եմ՝ մի փոքր Հայաստան կմնա, պետություն կլինի, սակայն պետականություն չի լինի։ Ժողովրդին այսօր փոխում են կրթության, մշակույթի օգնությամբ.  հարց  է առաջանում՝ վաղը մեր երխաներն ի՞նչ գիտելիքներ և հետաքրքրությունների ոլորտներ են ունենալու։ Այսինքն՝ լինելու է հայ ժողովուրդ, սակայն միայն անունով։ Բուն իմաստով դա հայ ժողովուրդ չի լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Տիրան Լոքմագյոզյանի՝ ստեղծված իրավիճակում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հայաստանյան էլիտայի վրա։

«Այո՛, շատ փոքր, բայց դեռ էլիտա ունենք։ Այդ էլիտան պետք է միահամուռ պայքարի, միասնական լինի, բայց նման բան չենք տեսնում։ Եթե մեր երկիրը և հայ ժողովուրդը կործանվեն, այդ ժամանակ դրա համար պատասխանատու է լինելու նաև էլիտան։ Այսինքն՝ այս ամենի պատասխանատվությունը չի ընկնելու միայն իշխանության ուսերին, լինելու է նաև էլիտայի ուսերին»,- ամփոփեց թուրքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ես լինեի, չէի հայտարարի, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Իրանում ՀՀ դեսպանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Իրավունք

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
Իրավունք

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանում ՀՀ դեսպանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի...

ԿարդալDetails

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025

Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական