Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն ուժերը, որոնք ստիպում են Քոչարյանին և Սարգսյանին մասնակցել ընտրություններին, ցանկանում են Հայաստանի ղեկին տեսնել Փաշինյանին. Արմեն Այվազյան

17/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Դատելով Ռ. Քոչարյանի այսօրվա ասուլիսից՝ նա, փաստորեն, լիովին վստահում է ՀՀ չգործող ընտրական համակարգին և պատրաստվում է կրկին մտնել նույն գետը՝ երկրի և ազգի համար կանխատեսելի կորստաբեր հետևանքներով։

Արդեն ակնհայտ է, որ առաջիկայում խորհրդարանական «ընդդիմությունը» չի ներկայանալու նոր ղեկավար դեմքերով՝ հայ ժողովրդին թողնելով «հին» և «նոր» վարկաբեկված իշխանությունների միջև մահագույժ ընտրանքի առաջ։

Ռ. Քոչարյանն ընդունեց, որ իր գլխավորած քաղաքական թիմի վարկանիշը ցածր է։ Այսինքն՝ նրա ամբողջ հույսն այն է, որ ընտրությունների պահին Ն. Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշն ավելի ցածր կլինի։ Բայց կարելի՞ է արդյոք ցածր վարկանիշով մասնակցել Հայաստանի համար ճակատագրական ընտրություններին՝ վերարտադրվելու լայն հնարավորություններ ստեղծելով ներկայիս թուրքամետ իշխանության համար։

Այս ամենը նշանակում է, որ օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը։ Առհասարակ, այն ուժերը, որոնք ստիպում են Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին մասնակցել ընտրություններին, ցանկանում են Հայաստանի ղեկին տեսնել Ն. Փաշինյանին։ Մնալով իշխանության ևս 5-6 տարի՝ ՆՓ-ն ու ՔՊ-ն, ըստ ամենայնի, նոր թափով կշարունակեն առաջ մղել Հայաստանի թուրքացման և կործանման գործընթացը։

Սա էր, թերևս, ամենահիմնական ու ցավալի հետևությունն այսօրվա ասուլիսից։

Մեկ դիտարկում ևս։ Ռ. Քոչարյանը կարճ անդրադարձավ ՀՀ-ում բանակաշինության խիստ անբավարար վիճակին, բայց նրա խոսքում որևէ բան չհնչեց հայ ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանության նախապատրաստելու, աշխարհազորային ուժեր կազմավորելու և ազգ-բանակ հայեցակարգով պետությունը վերակառուցելու անհրաժեշտության մասին։ Ինչպես և նախկինում, Ռ. Քոչարյանը չներկայացավ որպես հայ ռազմավարական ու գաղափարախոսական մտքի կրող, ինչն օրհասական այս ժամանակներում այնքան կարևոր է հայությանը համախմբելու, ոգեշնչելու և նոր շունչ հաղորդելու համար։ Ընդհանրապես, նախընտրական ծրագրերով և ելույթներով հանդես եկող գործիչներին և ուժերին պետք է գնահատել հայկական ԻՐԱԿԱՆ քաղաքական օրակարգի այս պարտադիր դրույթների նկատմամբ վերաբերմունքով։

Վերջապես, հարկ է հասկանալ, որ շեշտը պետք է դրվի ոչ թե դիվանագիտական խաղերի և հնարքների, այլ պետականաշինության ու նախևառաջ ազգային անվտանգության գործուն համակարգ ստեղծելու վրա։

Այսքանով առայժմ կբավարարվեմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինսկի խմբից հրաժարվել չի կարելի․ Հրանտ Բագրատյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագա պրո-ռուսական բռնապետ. Դոկտոր Դավիթ Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ազգ» շաբաթաթերթի նոր համարը կթողարկվի Azg.am կայքում

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա. Սերժ Սարգսյան

23/04/2026
Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագա պրո-ռուսական բռնապետ. Դոկտոր Դավիթ Գրիգորյան

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական