Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում. Սուրեն Սուրենյանց

06/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։

Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։

ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները

Նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականության այն մոդելին, որտեղ գերակա են ազգային շահերը, ոչ թե համաշխարհային վերահսկողությունը։

Զգալիորեն փոխվում են առանցքային շեշտադրումները․

  • առաջնային են դառնում Արևմտյան կիսագունդը և Ասիան,
  • Եվրոպան և Մերձավոր Արևելքը կորցնում են նախկին առաջնայնությունը,
  • Ռուսաստանի հանդեպ մոտեցումը դառնում է ավելի պրագմատիկ՝ առանց արժեքային թշնամանքի,
  • քաղաքականությունը ձեռք է բերում գործարքային և ընտրովի բնույթ։

Փոքր պետությունների համար սա նշանակում է, որ անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը պետք է իրացնեն ինքնուրույն:

Ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման հետևանքները Հայաստանի համար

Վաշինգտոնը հստակ որդեգրում է Ուկրաինայի պատերազմի հետպատերազմական փուլին անցնելու տրամաբանություն։

Եթե այդ ուղղությունը խորանա, ապա․

  • Ռուսաստանը կարող է ազատել ռեսուրսներ ու վերաուղղել դրանք Հարավային Կովկաս,
  • Արևմուտքի ճնշումն Ռուսաստանի վրա որոշակիորեն կնվազի,
  • Թուրքիա–Ադրբեջան տանդեմն ավելի լայն մանևրի դաշտ կստանա։

Այս ամենը կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերից հաշվին, եթե Երևանը չունենա հստակ և նախաձեռնող ռազմավարություն։

ԵՄ-ի նկատմամբ ԱՄՆ քննադատությունը և Եվրոպայի հնարավոր կերպարանափոխությունը

NSS-ը արձանագրում է Եվրոպայում ժողովրդավարական որակի անկում, ներգաղթային ճգնաժամ և անվտանգային թուլացում։

Միևնույն ժամանակ ԵՄ-ը դիտարկվում է որպես կառույց, որը կանգնած է վերափոխման շեմին։

Այստեղ բնական է հարցադրումը՝ արդյո՞ք այս պայմաններում արդյունավետ է Հայաստանի եվրաինտեգրումը։

Այո, եթե Հայաստանի համար եվրոպական ուղղությունը դիտվում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝

ինստիտուցիոնալ զարգացման, իրավական կայունության և պետության որակի բարձրացման տեսանկյունից։

Եվրոպական չափորոշիչներն իրենց արժեքը չեն կորցնի, նույնիսկ եթե ԵՄ ներսում շարունակվեն քաղաքական ճգնաժամերը։

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ կոշտ հռետորաբանության բացակայությունը՝ ազդակ Երևանին

Թրամփի նոր ռազմավարությունը հրաժարվում է Ռուսաստանի նկատմամբ «հիմնային թշնամանքի» լեզվից։

Սա բացում է գործարքային շփումների սահմանափակ հնարավորություններ։

Այս իրավիճակում․

  • Ռուսաստանը կարող է վերաակենդանացնել իր դերակատարությունը տարածաշրջանում,
  • Թուրքիա–Ադրբեջան տանդեմը կարող է ակտիվացնել իր ռազմավարական ճնշումները,
  • Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր վակուումում։

Այդ պատճառով անհրաժեշտ է վերակառուցել Հայաստանի անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նոր մոդելով՝ մեխանիզմային և փոխշահավետ հիմքով։

Հայաստանի անվտանգային մոդելի նոր կառուցվածքը

Հայաստանի անվտանգային համակարգը պետք է հենվի բազմավեկտոր և ինստիտուցիոնալ ամուր մոդելի վրա, որի առանցքային ուղղություններն են․

1) Ռուսաստանի հետ վերակառուցված անվտանգային ստրատեգիական համագործակցություն. գործնական փոխշահավետ ձևաչափ՝ սահմանային պաշտպանության համար։

2) Եվրոպական ուղղություն. ինստիտուցիոնալ, իրավական, հակակոռուպցիոն և կառավարչական համակարգերի ամրապնդում։

3) Իրանի հետ խորքային հարաբերություններ. էներգետիկ, տրանսպորտային և սահմանային համագործակցության ընդլայնում՝ որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժ։

4) ԱՄՆ-ի հետ թեմատիկ գործընկերություն. կրթություն, տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, ժողովրդավարություն, կիբերանվտանգություն։

5) Չինաստան` երկարաժամկետ տնտեսական և տեխնոլոգիական գործընկեր. ենթակառուցվածքներ, կապի համակարգեր, բարձր տեխնոլոգիաներ, ներդրումային ծրագրեր։

6) Հնդկաստան՝ ռազմատեխնիկական և ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր. սպառազինություն, ռազմարդյունաբերական համագործակցություն, տարածաշրջանային հակակշիռ։

7) Թուրքիա–Ադրբեջան տանդեմի զսպում. բազմավեկտոր դիվանագիտություն միջազգային դերակատարների ներգրավմամբ՝ հատկապես Սյունիքի անվտանգության հարցում։ Սա բնավ չի հակադրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:

ԱՄՆ 2025 թվականի ռազմավարությունը ձևավորում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ մեծ տերությունների առաջնահերթությունները արագ փոխվում են։

Հայաստանի համար սա մարտահրավեր է, բայց նաև հնարավորություն՝ ձևավորելու սեփական անվտանգային և քաղաքական օրակարգը՝ հիմնված սուբյեկտայնության, բազմավեկտոր հաշվարկի և հաստատուն պետական ինստիտուցիոնալության վրա։

Սուրեն Սուրենյանց, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքից հեռացել է ականավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը

Հաջորդ գրառումը

Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները. Ռոբերտ Ամստերդամ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Յուրի Ուշակովը հայտնել է, թե որ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան

07/05/2026
Նորություններ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ. Իվետա Տոնոյան

07/05/2026
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026
Նորություններ

Պետեր Դը Ռուվերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

07/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները. Ռոբերտ Ամստերդամ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական