Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և Թուրքիան պարտավորվել են համատեղ աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար

10/03/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարտավորվել են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ, ասվում է Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին,  պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և համաձայնել են, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», – ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տարածաշրջանային առաջնահերթությունները, ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական համագործակցությունը, տնտեսական աճը, առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը:

«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը վերահաստատել են  Միացյալ Նահանգների և Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝  Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ: Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի ջանքերը Սև ծովում, ներառյալ ականների հակազդման և հացահատիկի ու այլ միջազգային առևտրի համար կենսական անվտանգ ուղիների աջակցման համար վերջերս ստեղծված աշխատանքային խումբը», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական ճգնաժամի բոլոր տեսանկյունները և «վերահաստատել   Միացյալ Նահանգների և Թուրքիայի հավատարմությունը Սիրիայի գլխավորած քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսպանիայի վարչապետը խոստացել է հասնել երկրի Կոնգրեսի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը

Հաջորդ գրառումը

Ընդամենը առևտրով և պետության պարտքերով պետական ծախսեր ավելացրած տնտեսության վիճակը ոչ մի պարագայում չի կարող լավ լինել

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ընդամենը առևտրով և պետության պարտքերով պետական ծախսեր ավելացրած տնտեսության վիճակը ոչ մի պարագայում չի կարող լավ լինել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական