ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են տիեզերական զենքեր մշակել: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Միացյալ Նահանգները շարունակում են առաջատար լինել տիեզերական մրցավազքում:
«Տիեզերական մրցավազքը, որը սկսվել է 50-ականներին, շարունակվում է, մենք առաջատար ենք, բայց մենակ չենք», մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստին:
Փենսը հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը լուրջ մրցակիցներ են Միացյալ Նահանգների համար այդ հարցում: Մասնավորապես, նրա խոսքերով, Մոսկվան այս տարի ցույց տվեց տիեզերական հակաարբանյակային զենքեր, իսկ Չինաստանը ստեղծեց նոր մարդատար կայան, իսկ նրա անօդաչու տիեզերանավը առաջիկա շաբաթներին կբերի լուսնի գրունտի նմուշներ: