ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվարկել է Ռուսաստանի հետ կապված ԱՄՆ-ի գլխավոր բողոքները:
Դրանց թվում են, օրինակ, չապացուցված «ռուսական միջամտությունը» ԱՄՆ 2016 թ․ նախագահական ընտրություններին և կիբեռհարձակումները ամերիկյան կառավարության վրա: Մեկ այլ խնդիր Բլինկենը համարում է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որում, նրա կարծիքով, մեղավոր է Ռուսաստանը:
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը բաց է Ռուսաստանի հետ ռազմավարական կայունությունը խթանելու տարբեր ուղիներ գտնելու հարցում, ասել է պետքարտուղարը: Նման մեթոդների թվում է Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը: