Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն

04/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձեւաչափով։

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը։

Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը:

Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձևակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որևէ տեսակի պայմանագրային պարտավորություն փաստացի քաղաքականության համար, պաշտոնը ստանձնելուց հետո:

Այնուամենայնիվ, մենք պետք է նշենք՝ մեր երկիրը ղեկավարելու ձգտողների կողմից արված այս հայտարարությունները, ըստ էության, մեր աշխատանքի, այն դիրքի ու հարգանքի արդյունքն են, որ մենք վաստակել ենք մեր աշխատանքի արդյունքում՝ հատկապես Միչիգանում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Նևադայում, Արիզոնայում և այլ «ճոճվող» նահանգներում։

Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պետք է աշխատի մեր ժողովրդավարությունը:

Թեև մենք ոգևորված ենք մեր աջակցությունը ստանալու համար առկա մրցակցությունից, հիմնական հարցը մնում է այն, որ խոսքերը բավարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մեկը չի ունեցել այն կոնկրետ արդյունքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցությունն ընտրություններից առաջ։ Մենք վաղուց թևակոխել ենք այն օրը, երբ հավատում էինք քարոզարշավային շատ հաճախ դատարկ խոստումներին, թե ինչ են անելու թեկնածուները ընտրվելուց հետո:

Այսօր կան գործողություններ, որոնք կարող են իրականացվել.

Հանրապետականները․ Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնորեն կոչ անել խոսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձևը` կիրառելով 907-րդ հոդվածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Ջեյ Դի Վենսը, որպես ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանավորել 540 բանաձևը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործություններ կատարելու համար:

Դեմոկրատները․ Փոխնախագահ Հարիսը կարող է հայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձևի պաշտոնական կիրարկման, Ադրբեջանի դեմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման և COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չեն արձակվել:

Այս ամենն ասելով՝ մենք խորապես հպարտ և ոգևորված ենք այս տարվա ընտրական փուլին մեր համայնքի ակտիվ մասնակցությամբ և ուրախ ենք տեսնելու, որ թեկնածուները մրցում են մեր ձայների համար՝ ձգտելով վաստակել մեր վստահությունը: Սա հարգանքի տուրք է հայկական ծագում ունեցող մեր հայրենակից ամերիկացիներին, ովքեր ձևավորվել են որպես առանցքային ընտրական ուժ, որն օգտագործելով մեր հավաքական ռեսուրսները, կարող է գործել ռազմավարական կարևորությամբ՝ ամերիկյան քաղաքական ասպարեզում  ուշադրություն հրավիրելով Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության վրա։

Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին, զսպեն ադրբեջանական նոր ագրեսիան, ապահովեն հայ պատանդների ազատ արձակումը և ճանապարհ հարթեն հայերի Արցախ վերադարձի համար։

Գործելով առանց վախի և բարեհաճության՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի իջեցնի մեր համայնքի չափանիշները՝ որևէ թեկնածուի ընդունելու կամ հավանություն տալու համար, այլ, ավելի շուտ, ավելի մեծ եռանդ և նվիրվածություն կհաղորդի թեկնածուներին մեր արդար խնդիրները բարձրացնելու գործում:

Շարունակե՛ք ճնշումը։ Դա աշխատում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանադրական իրավունքներին միջամտության ռիսկեր պարունակող դրույթներ կան. Լրագրողական ՀԿ-ներն ահազանգում են

Հաջորդ գրառումը

Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Քպ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծել է հենց իշխանությունը՝ անվավեր ճանաչելու առաջիկա ընտրությունների արդյունքները. Նաիրի Հոխիկյան

18/05/2026
Նորություններ

Միանում եմ վարչապետի ասածներին. ես Ռոբերտ Քոչարյանին և մնացածին նույնպես կզացնելու եմ՝ քաղաքական, իրավական և բոլոր առումներով. Ալեն Սիմոնյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական