Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի հարցը. «Ամերիկայի ձայն»

04/02/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել էր Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կրոնական ազատության խնդիրներին։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի շրջանակում փետրվարի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացան մի շարք քննարկումներ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների և հանրային դեմքերի մասնակցությամբ:

Միջացառմանը ներկաներին ողջունեցին Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանախագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծեցին մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Քննարկումերից մեկը նվիրված էր Հայաստանում, Նիգերիայում և Սիրիայում կրոնական ազատությունների խնդրին, որի ընթացքոմ ելույթներ ունեցան նաև ամերիկացի կոնգրեսականները:

Կոնգրեսական Բիլիրակիսն իր խոսքում շեշտեց՝ կրոնական հալածաքներն անընդունելի են: Ըստ հանրապետական կոնգրեսականի՝ այս հավաքն արտացոլում է այն միասնականությունը, որը հիշեցնում է մարդասիրության և միասնաբար պայքարելու կարևորության մասին՝ հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքների՝ անկախ նրա համոզմունքներից:

«Մեր հավաքական պարտականությունն է բարձրաձայնել նրանց անունից, ովքեր լռում են վախի և ճնշումների պատճառով: Այսօր մեզ բախտ է վիճակվել, որ մեզ են միացել անհատներից, ակտիվիստներից, կրոնական առաջնորդներից, քաղաքական փորձագետներից և բարեխիղճ քաղաքացիներից բաղկացած մեծ մի խումբ: Ձեզանից յուրաքանչյուրն իր հետ բերում է արժեքավոր հեռանկարներ և փորձառություն»,- հայտարարեց Գաս Բիլիրակիսը:

Իր հերթին, կոնգրեսական Քրիս Սմիթը կարևորեց գագաթնաժողովն՝ ընդգծելով, որ այս միջոցով հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկանալ իրավիճակին գետնի վրա:

Խոսելով հայկական հիմնախնդիրների մասին՝ նա քննադատության ենթարկեց նախորդ վարչակազմի վարած քաղաքականնությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար: Ադրբեջանը կալանքի տակ է պահում անմեղ մարդկանց և օգտագործում սնունդը որպես ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղում, շեշտում է կոնգրեսական Սմիթը:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ և դա միանգամայն պարզ դարձնենք»,- ասել է կոնգրեսական Սմիթը:

Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի հայության իրավուքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված ամերիկահայ կառույցներն այն դիտարկում են որպես լավ հնարավորություն բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիրն տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնենք Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծոմ է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ։

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասել է Խալոյանը։

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը»,–գրում է լրատվամիջոցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Ֆրենկ Փալոնը հանդիպել է Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Ֆրենկ Փալոնը հանդիպել է Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական