«Միավորված ջանքեր-2020» զորավարժությունների ընթացքում ուկրաինացի զինվորականները չկարողացան կրակ բացել ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգից: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքերը:
Նրա խոսքերով՝ «համակարգը չի աշխատել, քանի որ հրթիռը չի թռել կամ դա եղել է օպերատորի սխալը, միգուցե այլ բան, պետք է պարզենք»:
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել էր Javelin համալիրների առաջին խմբաքանակը 2018-ի գարնանը: Հետո Կիևը ստացավ 37 հակատանկային համակարգ և ավելի քան 200 հրթիռ: Պետրո Պորոշենկոն, որը ղեկավարում էր երկիրը, պնդում էր, որ այս հրթիռային համակարգերը ստանալուց հետո Դոնբասում տանկերի գնդակոծությունները դադարեցին: