Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն. ԱՄն առևտրի նախարարությունում քննարկվելիք հարցերի մեջ ներառված է երկու բաղադրիչ՝ առաջինը «TRIPP»-ի ներդրումային ծրագիրն է, երկրորդը առհասարակ ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում՝ առևտրային, ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաև զուգահեռ աշխատանք ենք տանում, և եթե նկատել եք, օրեր առաջ, օրինակ, ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն՝ նաև այդ մակարդակում՝ լոկալ, տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ և արդեն պետական մակարդակում կքննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը։

Այս առումով մենք ևս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաև և հուշում ենք գործընկերներին, որ այստեղ, օրինակ, այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում։ Մեր գործընկերները իրենք ևս գալիս են, և մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են, և բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում չենք հայտարարում դրա մասին։ Խոսում ենք միայն այն դեպքում, երբ բրենդը համաձայն է, կամ ինչ-որ մի փուլի ենք հասել, որ իրենք արդեն ամենայն հավանականությամբ գալու են, և դրա մասին սկսում են խոսել։

Կան նաև այլ դեպքեր, երբ ակտիվ շուկայի խորքային  հետազոտություն է հիմա իրականացվում, որպեսզի մեր շուկայի տարողությունը հասկանան, իրենց բրենդի հնարավորությունները, շահութաբերությունը հասկանան»,– նշեց նախարարը։

Նախարարը միաժամանակ նշեց՝ հայ–ամերիկյան համագործակցությունը միայն TRIPP–ի մասին չէ, այն շատ ավելի լայն է։

«Պատահական չէր, որ օրեր առաջ 135 մլն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրվեց «Արդշինբանկի» և «Կոնտուր Գլոբալի» միջև։ Ըստ էության՝ մեր լոկալ բանկը իրեն արդեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային 135 միլիոն դոլարի վարկ տրամադրել։ Իհարկե, պրոցեսը մի փոքր ավելի շուտ էր սկսել, բայց այդ պրոցեսը բոլոր կողմերին վստահություն էր հաղորդել հենց օգոստոսի 8-ից հետո։

Ես կարծում եմ, որ մենք ապագայում ամերիկյան տնտեսության, ամերիկյան ապրանքանիշերի և ամերիկյան ներդրումների ավելի մեծ ներկայություն և շունչ կզգանք Հայաստանում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

Հաջորդ գրառումը

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025
Նորություններ

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
Նորություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
Հաջորդ գրառումը

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական