Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամերիաբանկը» դուքյան չէ. խորհրդավոր ու մութ ի՞նչ պատմություն կա թուրք-վրացական գործարքի հտևում

20/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրացական գրանցում ունեցող խոշորագույն բանկերից մեկը համաձայնության եզրին է, որպեսզի ձեռք բերի «Ամերիաբանկի» վերահսկիչ փաթեթը։

Համացանցում տարածված տեղեկատվությանը զուգահեռ՝  հանրությանը նախապատրաստելու օպերացիա էր իրականացվում։

Ավելորդ չի լինի ասել, որ բանկային համակարգում բանկ գնելը, բանկում բաժնետեր դառնալը, նոր բանկ հիմնադրելը, հավասարապես թեթև գործեր են, ընդ որում՝ նոր բանկ ստեղծելը բավականին հեշտ է, ճիշտ է, այն  պահանջելու է որոշակի սկզբնական ծախսեր, բայց հաշվի առնելով գնորդի ֆինանսական հնարավորությունները, սկզբնական ծախսերի առջև չկանգնելը, իր հերթին նոր բանկի արտոնումը և  գործարքների սերտիֆիկացիան՝ մեծ դժվարություն չէր ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ հաշվի առնելով նաև տվյալ կառույցը ղեկավարող անձի քաղաքական նախասիրությունները և նրա ոչ անկախ լինելը:

Ինչո՞ւ է վրացական այդ խոշոր բանկը վերջիվերջո գնում նման խոշորագույն գործարքի, ինչո՞ւ այդ բանկը հրաժարվեց նոր բանկ ստեղծելու մտքից,  կամ էլ այդ բանկն ինչո՞ւ հրաժարվեց արդեն իսկ գոյություն ունեցող հայկական բանկային համակարգում գործող տասնյոթ բանկերից որևիցե մեկում թեկուզ վերահսկիչ բաժնետոմսերի քանակը ձեռք բերելուց:

Ակնհայտ է, որ գաղտնիքներ, չլուծված հարցեր, նաև  մութ պայմանավորվածություններ կան, որոնց  էլ ավելի դրամատիկ և  մռայլ խորհրդավորություն է հաղորդում այն հանգամանքը, որ վերջիվերջո, «Ամերիաբանկի» հիմնադիրը, անկախ նրանից,  թե նա հիմա բաժնետոմսերի որ մասն է տնօրինում, ով է իրականացնում հավատարմագրային կառավարումը,  գտնվում է  պատանդի կարգավիճակում:

 Ես կարծում եմ,  որ պատանդի կարգավիճակում գտնվող անձի սեփականության կամ նրա կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվների վաճառքը Հայաստանի Հանրապետությունում չի կարող տեղի ունենալ, քանի որ  պատանդառությունը կապված է մեր երկրի թշնամի պետության հետ։

 Մութ հարցերից մեկը նաև այն է, որ բանկը փաստացի տնօրինում է ՀՀ-ում տրված վարկային ռեսուրսների մոտ 20 և ավելի տոկոսը։

 Փաստորեն, կարող ենք  հիմնավոր  կարծել, որ առնվազն երկար ժամանա՝, գոնե կես տարի ժամկետով, «Ամերիաբանկի» նկատմամբ իրականացվել է լրջագույն ուսումնասիրություն, լրջագույն հետազոտություն, որովհետև 300 միլիոնի կարգի գումար հայկական բանկերից մեկում ներդրողները պետք է ունենան հստակ պատկերացում բանկի հաշվեկշռի, արտահաշվեկշռային հոդվածների մասին։

Արդյո՞ք այդ ակտիվները փոշիացված չեն, արդյո՞ք այդ ակտիվների գնանշումը իրական է, այդ բանկի վարկային պորտֆելը կեղծիք չէ վերջապես:

Կարելի է միայն այս նկատառումով կասկածել, որ վաճառքի թեման սկսվել է 2023 հոկտեմբերից։ Կարծում եմ՝ գործարքի հայտարարությունը դեռևս սկիզբն է, և գոնե երկրի բախտով, երկրի ճակատագրով հետաքրքրված մարդիկ պետք է իրականում հասկանան մեկ բան՝  մենք իրավունք չունենք  տարատեսակ մութ ուժերի համարլինել  մի երկիր, որտեղ կարող են կասկածելի գործարքներով, փողի լվացման ահռելի գումարներ  շրջանառվել։

Ո՞վ է երաշխավորել, որ ներդրվող գումարներն ունեն ոչ ստվերային ծագում, ո՞վ է երաշխավորել ,որ գործարքով մի նոր փաստի առջեւ չենք կանգնելու, երբ երկիրը լքում է բացառիկ թափանցիկ HSBC բանկի դուստր բանկը,  և մուտք է գործում թուրք -վրացական կապիտալը, որի  հայտարարության մեջ խորհրդավոր նոտաներ կան վաճառքի համար նախատեսված գումարների աղբյուրների մասին։

Այս մութ պատմությունը կարծես խլոցի և ռեյդերային զավթում դառնալու հատկանիշներ ունի։

Հիշեք մի բան՝  եթե որևէ բանկի ավանդատուները և հաճախորդները հրաժարվում են բանկի հետ համագործակցությունից, ապա բանկը դառնում է անապագա մի դուքյան։ Իսկ «Ամերիաբանկը» դուքյան չէ, նրա կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը  դրական լրջագույն ցուցանիշներ են, որոնք չէին կարող ներկա տերերի գլխում բանկը վաճառելու  միտք առաջացնել։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ Պուշկինի թանգարանում «Ուրարտուի թագավորությունը․ Հին Հայաստանի ժառանգությունը» ցուցահանդեսն ունեցել է 183.077 այցելու

Հաջորդ գրառումը

Ատել, ատել մինչեւ վերջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025
Միջազգային

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025
Նորություններ

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025
Հաջորդ գրառումը

Ատել, ատել մինչեւ վերջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական