ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության կոմիտեն AstraZeneca-ի վերաբերյալ արդյունքները կներկայացնի մարտի 19-ին

287

ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության կոմիտեն մարտի 19-ին կներկայացնի իր եզրակացությունները բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատրաստման վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:

Մեկ օր առաջ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կոմիտեն «մանրազնին ուսումնասիրում է AstraZeneca պատվաստանյութի անվտանգության վերջին տվյալները»: Կազմակերպությունը նաև խորհուրդ է տվել շարունակել պատվաստումը կորոնավիրուսի դեմ այս պատրաստուկով: