Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համեմատել է կորոնավիրուսային վարակի տարածումը Ռուսաստանում և Եվրոպայում: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ-ում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը, գրում է lenta.ru-ն:
«Այս պահին մենք կարող ենք տեսնել, որ եվրոպական տարածաշրջանում շատ երկրներում նկատվում է վարակման դեպքերի աճ: Մենք դա չենք տեսնում Ռուսաստանում», շեշտել է նա: Ըստ Վույնովիչի, այդ եզրակացություններին ԱՀԿ-ն հանգել է ամեն օր տրամադրված տվյալների հիման վրա: