Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը COVID-19-ով հիվանդների բուժման համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի միջազգային փորձագետների խումբը:
Նրանք նշել են, որ չկա որևէ ապացույց դեղամիջոցի օգուտի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մասնագետներին չի հաջողվել ապացուցել, որ «Ռեմդեսիվիր»-ն ազդում է շուտափույթ ապաքինման վրա կամ նվազեցնում է թոքերի օդափոխման անհրաժեշտությունը: