Շաբաթ, Մարտի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ահեղ դատաստանի ժամացույցը» ցույց է տալիս «24:00-ից 2 պակաս». ՌԴ ԱԳ փոխնախարար

04/08/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ահեղ դատաստանի ժամացույցը», որը խորհրդանշում է միջուկային սպառնալիքի պատճառով աշխարհում լարվածության աստիճանը, ցույց է տալիս «(24:00-ից) 2 պակաս», բայց դա չի նշանակում, որ էսկալացիայի գործընթացն անշրջելի է, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կասեի, որ այս ժամացույցը հիմա ցույց է տալիս (24:00-ից) երկու րոպե պակաս, բայց դա չի նշանակում, որ ժամացույցի սլաքների առաջընթացն անշրջելի է: Բայց տեղի ունեցողին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ»»,- ասել է փոխնախարարը։

Ռյաբկովն ընդգծել է, որ «զինվորականները պետք է չոր պահեն վառոդը, քանի որ սցենարները կարող են շատ տարբեր լինել»։

Նա նաև ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Անդրեյ Բելոուսովի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի վերջին զրույցից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան խուսափել են էսկալացիայի նոր փուլից։

«Ռուսական կողմից ուղարկված ազդանշանը հասել է Վաշինգտոն»,- պարզաբանել է նա։

«Ահեղ դատաստանի ժամացույցը» Չիկագոյի համալսարանի «Ատոմային գիտնականների տեղեկագիր» ամսագրի նախագիծն է, որը սկսվել է 1947 թվականին Հյուսիսային Ամերիկայի առաջին ատոմային ռումբի ստեղծողների կողմից:

Ժամանակ առ ժամանակ ամսագրի շապիկին հայտնվում է ժամացույցի պատկեր, որտեղ ժամի և րոպեի սլաքները ցույց են տալիս մի քանի րոպե մինչև կեսգիշեր: Մինչև կեսգիշեր մնացած ժամանակը խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունը և միջուկային զենքի մշակման առաջընթացը։ Կեսգիշերն ինքնին խորհրդանշում է միջուկային կատակլիզմի պահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը երկար տարիներ սպանում է զինվորներին և նրանց օրգանները վաճառում Իսրայելին. ադրբեջանցի բլոգեր

Հաջորդ գրառումը

Թրամփը շնորհավորել է Պուտինին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան

07/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

07/03/2026
Նորություններ

Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին. Տիգրան Աբրահամյան

07/03/2026
Նորություններ

Իսրայելն անում է այն, ինչ միշտ լավագույնս է անում՝ վերահսկում է իրադարձությունների ընթացքը, վախեցնում լրագրողներին և թաքցնում ճշմարտությունը աշխարհից

07/03/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը շնորհավորել է Պուտինին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական