Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակտիվ աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս հայ գերիների ազատման ուղղությամբ․ Ջարեդ Գենսեր

15/04/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել  Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ  «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է:

Կից  թարգմանաբար ներկայացվում է հոդվածում հրապարակված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսերի կարճ  հարցազրույցը:

— Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում: 

— Մարտի 12-ին հացադուլն  ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել  առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի  կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

— Ինչպիսի՞ն են  Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:

— Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:

— Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:

 — Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և  եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:

Conflict in the South Caucasus must end. I spoke this week with Mr. Hikmet Hajiyev, the national security advisor for President Aliyev in Azerbaijan.

We are pleased Azerbaijan and Armenia have taken a big step forward and agreed to a peace treaty. I told him we should…

— Mike Waltz (@MikeWaltz47) March 16, 2025

 Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:

— Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:

 — Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի,  ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:

Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա  կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Դանիելյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025
Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025
Նորություններ

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
Միջազգային

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնում է. Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

ԿարդալDetails

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական