Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ականատես ենք մի վտանգավոր իրականության, որտեղ ճշմարտությունը վերածվում է քաղաքական ռեսուրսի. Տիրատուր քհն. Սարդարյան

22/05/2026
- Հոգևոր, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ականատես ենք մի վտանգավոր իրականության, որտեղ ճշմարտությունը վերածվում է քաղաքական ռեսուրսի՝ մի բանի, որը կարելի է արտադրել, գեղեցիկ փաթեթավորել և վաճառել։ Սա զուտ հայկական խնդիր չէ: Համաշխարհային տեղեկատվական դաշտը ողողված է կեղծ լուրերով, արատավորող արշավներով, նպատակաուղղված խեղաթյուրումներով և կազմակերպված զրպարտությամբ։ Ինչի՞ մասին է խոսում սա: Իմ կարծիքով, սա խոսում է այն մասին, որ խնդիրը լոկ քաղաքական կամ մեդիագիտական չէ: Նախևառաջ սա խորը բարոյական և հոգևոր ճգնաժամ է, որի հետ բոլորս առնչվում ենք այս կամ այն կերպ, ոմանք ավելի շատ, ոմանք ուղղակի, ոմանք էլ անուղղակի կերպով:

Քանի որ վերոհիշյալը նախնտրական Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել, ցանկանում եմ դիմել քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին և նաև իմ հոգևոր եղբայրներին՝ հանդես գալով հետևյալ կոչով.

✅ Քաղաքական դերակատարներին

Ես դիմում եմ նրանց, ովքեր քաղաքական իշխանություն են գործադրում կամ ձգտում են դրան Հայաստանում և հայկական Սփյուռքում։ Դիմում եմ նրանց ոչ թե որպես քաղաքական ընդդիմախոս, այլ որպես քահանա, աստվածաբան, հոգևոր հովիվ, որի սիրտը ցավում է նրանց և այն մարդկանց հոգիների համար, ում վրա նրանք ազդեցություն ունեն։

Ապատեղեկատվություն կիրառելու, արատավորող արշավներ վարելու և քննադատող ձայները զրպարտությամբ լռեցնելու գայթակղությունն իրական է։ Սակայն պետք է հասկանալ, որ այն գործում է կարճաժամկետ հեռանկարում։ Այն կարող է օգնել ընտրություններ շահել։ Բայց կործանելով հենց այն, ինչը քաղաքականությունը կոչված է պաշտպանելու. հանրության՝ իրական ինքնակառավարման կարողությունը։ Հանուն հաղթանակի կիրառված յուրաքանչյուր սուտ հաջորդ ընտրությունն ավելի կոռումպացված է դարձնում, քաղաքական գործիչների հաջորդ սերնդին՝ ազնվությանն ավելի պակաս ընդունակ, իսկ հաջորդ ճգնաժամը՝ ավելի դժվար հաղթահարելի։

Հաղորդակցության բարոյականությունը սահմանում է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի քաղաքական խոսքը ժողովրդավարությանը ծառայելու համար. այն պետք է լինի բովանդակալից, ճշմարտացի, հիմնավորված և կենտրոնացած էականի վրա։ Սրանք իդեալիստական պահանջներ չեն։ Սրանք քաղաքական հաղորդակցության նվազագույն պայմաններն են, որոնք հարգում են քաղաքացիներին որպես բանական գործող սուբյեկտների՝ նրանց որպես օբյեկտ մանիպուլյացիայի ենթարկելու փոխարեն։

Ես կոչ եմ անում հայկական միջավայրի յուրաքանչյուր քաղաքական դերակատարի հավատարիմ մնալ այս չափանիշներին. վարել նախընտրական արշավներ առանց կեղծ մեղադրանքների, թույլ չտալ և իսկույն ուղղել սխալները, երբ դրանք ի հայտ են գալիս, տարբերակել քաղաքական տարաձայնությունը անձնական վարկաբեկումից և պահպանել այն միջավայրը, որտեղ անկախ ձայները կարող են խոսել առանց վախի։

✅ Լրատվամիջոցներին

Ազատ մամուլը ժողովրդավարական ամենաարժեքավոր ինստիտուտներից է։ Սակայն ազատությունն առանց պատասխանատվության վերածվում է կործանման գործիքի։ Ես կոչ եմ անում հայկական լրատվամիջոցներին՝ տպագիր, առցանց և սոցիալական ցանցերում, լրջությամբ վերաբերվել հանրային տեղեկատվական տարածքի պահապանի իրենց կարևորագույն դերին։

Նախքան հրապարակումը փաստերի ստուգման սկզբունքը կամայական հավելում չէ։ Դա բարոյականության ու պատասխանատվության նվազագույն պահանջն է։ Եթե անձի վերաբերյալ արվում է պնդում, որը կարող է վնասել նրա հեղինակությանը, ապա անկախ ստուգում անցկացնելու խմբագրական պարտավորությունը բացարձակ կարևորություն ունի։ Լրագրողները պետք է գիտակցեն իմաստային ուղղորդման (ֆրեյմինգի) ազդեցության մասին. բառերի ընտրությունը ձևավորում է ընկալում։ Լեզուն ճշգրիտ և թափանցիկ կիրառելու պատասխանատվությունը լրագրողական հիմնարար էթիկայի մասն է կազմում, խնդրեմ, սա մի մոռացեք։

✅ Եկեղեցական ու հոգևոր իմ եղբայրներին

Եկեղեցին՝ հայոց աշխարհում իր բոլոր դրսևորումներով, կրում է մարգարեական պատասխանատվություն, որն այն չի կարող մի կողմ դնել՝ առանց դավաճանելու իր Տիրոջը։ Մարգարեն որևէ կուսակցության կողմնակից չէ. մարգարեն ճշմարտությունն ասում է իշխանությանը՝ անկախ նրանից, թե որ իշխանությանն է դա վերաբերում։ Եթե եքեղեցին որպես կարույց, կամ հոգևոր դասի ներկայացուցիչները, որպես անհատներ, իրենց թույլ տան դաշնակցել որևէ քաղաքական խմբակցության հետ, օգտագործելով չստուգված տեղեկատվությունը, ապա նրանք կդառնան ապատեղեկատվության գործիքներ տվյալ քաղաքական ուժի ձեռքում, վերածվելով հենց այն ապականության գործիքի, որին կոչված են դիմակայել։

Ես կոչ եմ անում իմ հոգևոր եղբայրներին, խնդրելով կոչս մեծամտություն չհամարել, հետևել Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհուրդի մշտական հորդորներին, ըստ որոնց եկեղեցու հայրերը նաև մի քանի օր առաջ ասում են.

«Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը» (19. Մայիս 2026)։

Սա հոգևորականաց համար նշանակում է վերագտնել, վերաիմաստավորել մարգարեական ձայնը, նաև հրապարակայնորեն խոսել ապատեղեկատվության բարոյական ճգնաժամի մասին, հրաժարվել քաղաքական դերակատարների կողմից որպես գործիք օգտագործվելուց, կանգնել նրանց կողքին, ում լռեցնում են հանուն ճշմարտության, և համայնքներում մշակել իրերը ճիշտ զանազանելու, անկեղծ երկխոսության և բարոյական քաղաքացիական արիության, հանդուրժողականության, եղբայրասիրության սովորույթներ։

✅ Տեսլական. քաղաքականությունը որպես ծառայություն

Հիսուս Քրիստոս ասաց իր աշակերտներին, ովքեր իշխանության էին ձգտում. «Ձեզանից նա, ով կուզի մեծ լինել, թող ձեր ծառան լինի» (Մատթ. 20:26): Սա ոչ միայն անձնական խոնարհության դաս է, այլ նաև քաղաքական կարգի տեսլական՝ ով իշխանություն ունի, պետք է այն ընկալի որպես ծառայություն։ Իշխանությունը տրված է ոչ թե ինքնամեծարման, այլ հանրությանը ծառայելու համար։

Քաղաքականության այս տեսլականը որպես ծառայություն՝ ծառայություն մերձավորին և հանրային բարօրությանը, տրամագծորեն հակասում է մանիպուլյացիոն քաղաքականությանը։ Մանիպուլյատորը քաղաքացիներին վերաբերվում է որպես իշխանության հասնելու կամ այն ապահովելու միջոցի։ Ծառայող առաջնորդն իշխանությանը վերաբերվում է որպես քաղաքացիների բարգավաճմանն ուղղված միջոցի։

Այս տեսլականը ենթադրում է քաղաքական դերակատարներ, ովքեր հասկանում են քաղաքացու, նաև Աստծո և պատմության, առջև հաշվետու լինելու պարտականությունը և պատրաստ են վճարել ազնիվ քաղաքականության գինը՝ հանուն երկարաժամկետ վստահություն ունեցող և ինքնակառավարվող հասարակության բարօրության։

Մնամ աղոթարար ու աղոթակից.

Տիրատուր քհն. Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

Հաջորդ գրառումը

Դիմակավորված անձինք ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմության խնդիրը այդ հետապնդումներն իր համար էֆեկտի վերածելն ու Փաշինյանի համար դրանց էֆեկտիվությունը չեզոքացնելն է. Հակոբ Բադալյան

22/05/2026
Նորություններ

ԿԸՀ-ն դեռևս համաձայնություն չի տվել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական հետախուզության մատնահետքերը Հայաստանի ընտրությունների վրա են. Արամ Համբարեան

22/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին

22/05/2026
Հաջորդ գրառումը

Դիմակավորված անձինք ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական