Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ եւ անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի: Խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից բացի: Սակայն ինքնորոշումը փոխզիջում չէ հայերի կողմից»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ալիեւը: