Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Երկրների ղեկավարները նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 7-ին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը զանգահարեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին: Պետության ղեկավարը շնորհավորել է Ռուսաստանի Նախագահին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ հանուն Ռուսաստանի զարգացման ու բարգավաճման, մաղթել է քաջառողջություն:․․․ Պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված առկա իրավիճակը», ասվում է հաղորդագրության մեջ: