Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է. Current time

16/04/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է, գրում է Current time -ը։ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ հայ սահմանապահները նախկինում յոթ անգամ, Բելառուսի իշխանությունների խնդրանքով, Լապշինին ժամանակավոր պահել են երկիր մուտք գործելիս։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Բլոգերը պատմել է, որ Երևանում վարձակալած բնակարան և անձնական իրեր է թողել, որտեղ մոտ երեք տարի ապրել է ընտանիքի հետ և մասնակցել մարդասիրական նախագծերի։ «Կա մի փոքրիկ նախապատմություն։ Ես ունեմ Իսրայելի անձնագիր։ Դրանով Հայաստան մուտք գործելու համար, ըստ էության, անհրաժեշտ է էլեկտրոնային վիզա։ Ես դիմեցի առցանց և իմ կյանքում առաջին անգամ մերժվեցի։ Երկիր տասը տարվա այցելության ընթացքում առաջին անգամ ինձ մերժեցին»,- ասել է նա։

Դրանից հետո Լապշինը և նրա ընտանիքը որոշել են Երևան մեկնել առանց էլեկտրոնային վիզայի և փորձել տեղում ստանալ սովորական վիզա, ինչն օրենքով նախատեսվում է։ Սակայն այդ դեպքում նույնպես նրան մերժել են։ Ըստ բլոգերի վարկածի՝ որոշման  բացատրությունն այն է, որ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ Լապշինը հարցազրույց է վերցրել ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանից, որը նկարագրել է իր խոշտանգումները։

«Եվ հիմա նրանք ինձ ասում են, որ նման տեսանյութերը, որոնք պատկերում են ադրբեջանական բանտերում տեղի ունեցած խոշտանգումները, խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը»,- նշել է բլոգերը։ Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև ուկրաինական անձնագիր։ 2016 թվականին Ադրբեջանի իշխանությունների դիմումով Լապշինը ձերբակալվել է Բելառուսում՝ Արցախ այցելելու համար։

Լապշինը Բաքվում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ 2017 թվականի սեպտեմբերին բլոգերը ներում է ստացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որը նրա թույլ է տվել վերադառնալ Իսրայել։ Ազատ արձակվելուց հետո Ալեքսանդր Լապշինը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Բելառուսի իշխանությունների գործողությունների դեմ։

Նա նաև բացահայտ քննադատել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Սա հանգեցրել է Լապշինի կալանավորմանը Հայաստանում 2024 թվականի սեպտեմբերին՝ Բելառուսի իշխանությունների խնդրանքով: Նրան տեղեկացրել են, որ Բելառուսում նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով: Սակայն Հայաստանի Գլխավոր դատախազությունը հրաժարվել է նրան արտահանձնել:

2025 թվականի մայիսին Լապշինը կրկին ձերբակալվել է, որից հետո նա դատական ​​հայց է ներկայացրել՝ իր անունը «բելառուսական քրեական ցուցակից» հանելու համար։ 2026 թվականի փետրվարին Հայաստանի դատարանը որոշել է, որ Ալեքսանդր Լապշինի դեմ բելառուսական մեղադրանքները խախտում են հայկական իրավական նորմերը, սակայն բլոգերի ձերբակալումները նրա այցելությունների ընթացքում չեն կարող դադարեցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

Համանման Հոդվածներ

Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական