Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Սիմոնյանի եղբոր հետ առնչվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն տույժերի և տուգանքների չի ենթարկվի

23/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2019 թվականին հիմնադրված և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ոչ միայն հասցրել է ասֆալտ փռելու գործում դառնալ մեկ անձից գնումներ կատարողների շարքում առաջատարը, այլ նաև պայմանագրային պարտավորությունները չկատարելու՝ ասֆալտը նախատեսված ժամկետում չփռելու համար չի ենթարկվի տույժերի և տուգանքների, գրում է 168.am-ը։

Տարածքային Կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանն է Կառավարության համաձայնությանը ներկայացրել մի որոշում, որով նախարարությունը նախատեսում է երկարաձգել «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը՝ կապալառուի նկատմամբ չկիրառելով տույժեր:

Ժամանակին չկատարված աշխատանքի դիմաց պայմանագրի երկարաձգումը հիմնավորվում է նրանով, որ այս ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել պարտավորությունները վերգետնյա գազատարի հենասյուների տեղափոխման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության ինտենսիվ և ծանրաբեռնված լինելու պայմանների պատճառով առաջացել է աշխատանքների կատարման անհնարինություն, հենց այդ հիմքով էլ նախարարը կարծում է, որ պետք չէ տույժի ենթարկել: Իսկ, թե քանի միլիոն դրամ տույժի մասին է խոսքը՝ որոշման նախագծում նշված չէ։

Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարության ներկայացրած ընկերությանը տույժի չենթարկելու առաջարկին դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ այդ հանգամանքը շինարարական նորմերի ապահովման տեսակետից կանխատեսելի էր ինչպես պատվիրատուի համար՝ նման բնույթի և ծավալի աշխատանքներ պատվիրելիս, այնպես էլ՝ կապալառուի համար, որպես իր ռիսկով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող միավոր։

Հիշեցնենք, որ ըստ ՀԵՏՔ-ի՝ Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարության առաջարկով տույժի չենթարկված «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի 90 %-ի բաժնետերը Սվետլաննա Պողոսյանն է, որի գրանցման հասցեում է հաշվառված 24-ամյա Արգինե Արսենի Միքայելյանը, որն աշխատում է շինարարական մեկ այլ՝ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում, որը հիմնադրվել է 2019 թվականին և գործում է այն նույն հասցեում, որտեղ գործում է նաև «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը, իսկ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում փոխտնօրեն է աշխատել Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։

Նշենք նաև, որ ըստ Fip.am-ի՝ 2020 թվականին «Թի Էս Քնսթրաքշնը» 5 միլիոն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին, որն   արտացոլվել է կուսակցության տարեկան հաշվետվության մեջ:

@arcaxinfo

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական լիրան հասել է պատմական նոր նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց իջնելով 18,38-ի

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԸ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական