ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն՝ Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն, ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին. Շարմազանով

28

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Շուշիի հարց չի եղել։ Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը, Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։ Սակայն զարմանալիրեն մեր ամերիկացի… հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։

Վլադիմիր Պուտին, 17 նոյեմբեր, 2020թ.:

«Պատերազմը Շուշիի համար է եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։

Նիկոլ Փաշինյան, ապրիլի 12, 2022թ.:

Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։

Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։

Այսինքն՝ ասի, որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում, իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։

Կարճ ու կոնկրետ։

Եթե չի անելու դա, ուրեմն հերթական անգամ վերահաստատելու է, որ սուտ է խոսել, պատերազմը միտումնավոր չի դադարեցրել, Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։

ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն՝ Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն, ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին։

Դե քեզ տեսնեմ։

Հ.Գ. Մեկ էլ հարցրու՝ ովքե՞ր են ամերիկացի գործընկերները»։