ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով ելույթ ունեցավ։
Նա հիշեցրեց, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, սկսվել է սումգայիթյան ցեղասպանությունը և շարունակվել մի քանի օր։
Պատգամավորն առաջարկեց ԱԺ-ին, մինչ աշխատանքն սկսելը, մեկ րոպե լռությամբ հարգել 35 տարի առաջ այս օրերին, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից սպանված հայերի հիշատակը։
Բոլոր պատգամավորները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։