ՔՊ-ականները տապալեցին Արցախի հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ «Դիմադրություն» շարժման նախաձեռնողները, հայտարարել էին, որ հունիսի 3-ին հրավիրելու են «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին արտահերթ նիստ։ Իսկ իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին էին հայտարարել, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին, ինչը և տեղի ունեցավ։