Դեկտեմբերի 15-ին «Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի արտահերթ նիստ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել նիստին, ինչի պատճառով քվորում չեղավ, արտահերթը չկայացավ։
Գրանցվել էր 30 պատգամավոր, սակայն քվորում լինելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: