Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանին կալանավորելու որոշում է կայացվել բռնության կոչերի համար. հետախուզում է հայտարարվել

21/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում  քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Հայտնում են, որ ՔԿ-ից:

2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «YouTube.com» կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է նշված օգտատիրոջ ինքնությունը։ Վերջինս 1972թ. ծնված Վ․Հ․-ն է (ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյան-խմբ), ով 2023թ․ սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, YouTube.com կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Հ․-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թավրիզը հրաժեշտ է տվել Իրանի զոհված նախագահին եւ արտաքին գործերի նախարարին

Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի դիտարկել Հայկական հարցից առանձին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի շնորհիվ՝ Սյունիքն այսօր շրջապատված է ադրբեջանական 381 մարտական դիրքով. Արման Պետրոսյան

19/05/2026
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի դիտարկել Հայկական հարցից առանձին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական