Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. «Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի կողմից

17/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցին, որում նա պատմել է, թե ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը. «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

 «Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»,- ասված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի տարածած մեկնաբանության մեջ:

Արմեն Սարգսյանի գրասենյակն այս հրապարակումն արել է՝ ի պատասխան «Ազգ» շաբաթաթերթի ապրիլի 11-ի համարում տեղ գտած «Երեւանի պատգամը Բաքվին» հոդվածի։

Հեղինակը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախկին դեսպան, բազմամյա փորձառություն ունեցող իրանագետ Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց  Երեւան այցելած Իրանի նախին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և  ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանն ու զրույցին։

«Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից  ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի,   ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում  Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել  հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը. «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,  ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.)  նվաստացրինք ու  ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»: 

Զարիֆը նաեւ  հավելում է.

«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը  պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու  ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»: 
Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է այսօր  արձագանքնել Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ մասնավոր զրույցի ընթացքում իրեն վերագրված  խոսքերին, եւ արդյո՞ք ՀՀ նախկին նախագահը կհաստատի Ալիեւին վերը նշված բովանդակությամբ պատգամ հղելու մասին  Զարիֆի ասածները»,-«Ազգ» շաբաթաթերթ՝ ապրիլի 11-ի համարում լույս տեսած իր հոդվածում գրել է Գրիգոր Առաքելյանը։

Ինչպես նշեցինք, ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը։

Գրիգոր Առաքելյանը, ի պատասխան Արմեն Սարգսյանի գրասենյակի հայտարարության, հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոնշյալ հարցազրույցի տեսանյութը, ինչպես նաև հետևյալ հաղորդագրությունը. «Հրապարակելով Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խնդրո թեմայի մասին տեսագրված պարսկերեն հարցազրույցը, հայտնում ենք, որ «Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի կողմից»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от رسانه خبری آراز (@araz.ir.az)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսուհետ կոնկրետ դու իմ անունն ավելի երկար ես հիշելու. Ալեն Սիմոնյանը սպառնացել է Քրիստինե Վարդանյանին

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Пошел вон, LavrOff. ԱԳՆ-ի դիմաց հակառուսական ակցիա է

21/05/2025
Միջազգային

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել

21/05/2025
Միջազգային

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Пошел вон, LavrOff. ԱԳՆ-ի դիմաց հակառուսական ակցիա է

21/05/2025

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց տեղի է ունենում հակառուսական ակցիա՝ կապված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի հետ։ Նույն ժամանակամիջոցին ԱԳՆ-ում տեղի...

ԿարդալDetails

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել

21/05/2025

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

21/05/2025

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025

Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական