Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ազատության հրապարակում գտնվողները ճիշտ ուղու վրա են, տարանջատումները պետք է մի կողմ դնենք ու միավորվենք, ինչպես միավորվեցինք 1988 թվականին». Շուշիի քաղաքապետ

21/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով, եթե Ազատության հրապարակում իր կարիքը լինի, ապա Արցախից կգա և կմիանա այստեղ գտնվողներին։

«Ես համոզված եմ, որ Ազատության հրապարակում գտնվողները ճիշտ ուղու վրա են։ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երկու երիտասարդ կա, բայց ամբողջ ազգը պետք է ոտքի կանգնի։ Այն զոմբիացած մասսան, որը մտածում է, որ, եթե Արցախում ադրբեջանցի է ապրել, ուրեմն՝ ադրբեջանական է, այդ մտքերը պետք է ինքն իր միջից մաքրի ու գնա Ազատության հրապարակ։ Նրանք պետք է գիտակցեն, որ առանց Արցախի Հայաստան չկա և՝ հակառակը։ Մարդիկ պետք է մտածեն, որ եթե այսօր արցախցին է իր բնակավայրից տեղահանվել, վաղը-մյուս օրն իրենք են տեղահանվելու, որովհետև Ադրբեջանի նախագահը հայտարարարում է, թե Երևանն ադրբեջանական է, Սյունիքը և Սևանը՝ նմանապես։

Ես մի անգամ էլ եմ ասել, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 50 տարով Ադրբեջանից հին է։ Ալիևը տարբեր երկրներից մարդիկ է բերում, թե տեսեք՝ Ակնան հայերն ինչ են արել, իրենք նման քարոզներ են անում։ Իսկ մենք պետք է համախմբվենք, տարանջատումները մի կողմն դնենք ու միավորվենք, ինչպես միավորվեցինք 1988 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ խորհրդարանում իշխանական պատգամավորների կողմից հնչում են արտահայտություններ, թե Արցախն ո՞ւմ է պետք, ինչն ուղղակի ամոթալի է։

«Սա մեր ազգին ոտնատակ տալ է, եթե իրենք իրենց պաշտոնները կորցնելու համար վախենում են, չե՞ն վախենում երկիրը կորցնելու համար։ Նրանք պետք է մտածեն սերունդների համար, որոնք պետք է ապրեն Հայաստանում, Արցախում։ Եթե մտածում են՝ այս մեկը տանք թշնամուն, որ այն մեկը փրկենք, սուտ է՝ նրանց ախորժակը մեծ է, որքան տաս, այնքան կուզեն։ Եթե այսօր Արցախը կուլ տվեց, վաղն անցնելու է Սյունիքին, հետո՝ Երևանին։

Պատերազմը 44-օր է տևել, սա նշանակում է, որ մենք կռվել ենք, պայքարել ենք, հակառակ նրան, թե ինչ էին որոշում վերևներում։ Թշնամին 90-ականներից հետևներիցս վազում-վազում էր ու չէր հասնում, հիմա եկել իրենց լակոտներին համոզում են, թե Երևանն ադրբեջանական է»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Նա համոզված է, որ եթե Ազատության հրապարակում հավաքվածները մինչև վերջ գնան, ապա անպայման հաղթանակ են տանելու։

«Կես ճանապարհից հետ չպետք է դառնան, պետք է շատանան, ոտքի կանգնեն ու հասնեն իրենց նպատակին։ Թե չէ այսպես օրը մի գյուղ, մի տարածք տալով՝ թշնամին գալու է հասնի Երևան, ու վաղը-մյուս օրը Հայաստանն էլ չի լինի»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հացադուլ անող Նվերն ու Արթուրը ստորագրահավաք են նախաձեռնել. «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. Yerevan Today

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. Yerevan Today

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական