Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1, հնչում են կրակոցներ. գյուղապետ

15/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին  հայտնել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։

«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։ Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։

«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ  հեռու են՝ գյուղի գլխավերևում։ Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են։ Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են։ Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են։ Մեկ կմ-ն էլ ներքևի հատվածից են հեռու»։

Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն չունեն ու դա, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է։

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։

Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է։

«Նախկինում ավելի վատ վիճակում էր, համայնքապետը վերանորոգել է ինչքան հնարավոր է»։

Եղվարդից ևս կրակոցները լսելի են՝ լրատվամիջոցին  հայտնեց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, գյուղում հիմա խնդիրները շատ նկատելի չեն՝ սպասում են գարնանը։

«Առայժմ խնդիրներ չկան։ Գարունը կբացվի կհասկանանք՝ բարին հետը կգա, թե չարիքը։ Սահմանը գծում են երկկողմանի բանակցություններով, առայժմ ես չեմ տեսնում, որ երկկողմանի բանակցություններով սահմանազատում անեն»։

Եղվարդում ևս մարզկենտրոն գնալու համար ճանապարհը երկարել է՝ այլընտրանքային ճանապարհն են օգտագործում։ Որակն էլ այն չէ։ Քաղաքապետի աջակցությամբ կիսանորոգված ճանապարհը անհնար է օգտագործել, որովհետև մեծամասամբ գրունտով է պատված։

«Փաստինֆո»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ նախագահը բուժումը շարունակում է Երևանում

Հաջորդ գրառումը

Նարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը․ «Դեժավյու»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Հաջորդ գրառումը

Նարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը․ «Դեժավյու»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական