Ադրբեջանում Հունաստանի դեսպանության աշխատակիցները պարբերաբար ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
Հունական SLPress-ը հաղորդում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի իշխանություններից իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար անվտանգության երաշխիքներ է պահանջել: Սակայն, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է տրամադրել այդպիսի երաշխիքներ: