Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը

25/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը: 2020 թվականի աբանյակային լուսանկարներում գյուղն ամբողջական է և անվնաս, գրում է monumentwatch.org-ը:

Դատելով արբանյակային լուսանկարներից՝ գյուղը վնասվել է սկսած 2021 թվականի օգոստոս ամսից: Ծամձոր գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի, միտումնավոր վնասումների հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, ինչպես նաև շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավո վնասման հարյուրավոր տեսանյութերը: Ծամձորում նկատելի է, որ տներից շատերը 2021 թվականից հետո առանց տանիքի են: Ծանր տեխնիկայի հետքեր չեն նկատվում, ինչը վստահաբար խոսում է գյուղի՝ աստիճանաբար թալանվելու մասին: Արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ դեռևս կանգուն է գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վտանգի տակ է՝ հաշվի առնելով գյուղի ճակատագիրը: Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ Ծամձորի սբ․ Աստվածածին եկեղեցին:

Մեր արձագանքը

Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին – Monument Watch)։

Գյուղի տների և մշակութային արժեքների ոչնչացումը նաև Հռոմի կանոնադրության միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտում է համարում (8-րդ հոդված, 2-րդ մաս, բ) և ե) կետեր).

  • դիտավորությամբ կատարված հարձակումները քաղաքացիական. այսինքն’ այնպիսի օբյեկտների վրա. որոնք ռազմական նպատակակետ չեն.
  • հարձակումն անպաշտպան և ռազմական նպատակակետ չհանդիսացող քաղաքների, գյուղերի, կացարանների կամ շինությունների վրա կամ դրանց ռմբակոծությունը’ անկախ դրանց կատարման միջոցներից (Հռոմի_միջազգային_քրեական_դատարանի_կանոնադրություն) http://library.cmsa.pdf :

Գյուղի ոչնչացումը համաձայն միջազգային իրավունքի, կարող է որակվել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտավորվալ գործողությունները, և երեխաներին դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3800 դոլար պետական պարտք ունի. որտե՞ղ է իր քաղաքացուն «գցում» պետությունը 

Հաջորդ գրառումը

Թրամփը որոշել է փակել Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը որոշել է փակել Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական