Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Վահե Դավթյան

24/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝  էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բերեմ երկու շատ կարևոր փաստ:

  1. Այս տարվա առաջին եռամսյակում Ադրեբջանում նավթագազային սեկտորի վճարած հարկերը կրճատվել են 40%-ով:
  2. Նույն ժամանակահատվածում 7 անգամ կրճատվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը:

Նման կտրուկ անկումը պայմանավորված է և տնտեսական, և բնակլիմայական պատճառներով: Առաջինի դեպքում ակնհայտ է, որ Արցախի օկուպացիան ենթադրում է հսկայական ներդրումներ, որոնք դրսից այդպես էլ չեն գալիս (չհաշված բելառուսական տրակտորներն ու իսրայելեկան կաթի գործարանը):

Հետևաբար, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք է ուղղվեն էներգետիկ սեկտորի զարգացմանը, ուղղվում են Արցախում ցուցադրական ենթակառուցվածքային նախագծերի վրա: Արդյունքում երկրի ներսում երկրորդ տարին անընդմեջ աճում են կոմունալ ծառայությունների սակագները, ինչը չի կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա:

Ադրբեջանում առկա օտարերկրյա կապիտալն էլ շարունակում է իրեն գաղութատիրոջ պես պահել՝ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու: Նույն British Petroleum-ը ադրբեջանականան նավթագազային հանքերում շարունակում է 1980-ականների տեխնոլոգիաներ օգտագործել՝ խախտելով բնապահպանական բոլոր նորմերը:

Բնակլիմայական խնդիրը կայանում է նրանում, որ 2006 թ.-ից ի վեր Կասպիում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ 2022 թ.-ին հասնելով կրիտիկական ցուցանիշների: Նույն SOCAR-ն արդեն ահազանգում է՝ հայտարարելով Կասպյան շելֆում որոնողական-հետախուզական աշխատանքների, հորատման ու  արդյունահանման ծավալների հնարավոր կրճատման մասին:

Այս ամենը ի մի բերելով՝ վերջերս միջազգային Fitch Solutions գործակալությունը հարցականի տակ է դնում 2027 թ.-ին Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրոպա արտահանելու հեռանկարը:

Նշված պատկերը շատ կարևոր է գնահատելու համար Ադրբեջանի արտաքին քաղաքական կեցվածքը: Բնական է, որ խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը տիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ ՝ փորձելով ստվերել տնտեսական ու սոցիալական խնդիրները տարածքային ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչ խոսք, Երևանն էլ ստեղծում է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը խաբեբա է ու սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել Ռուսաստանի դեմ. Զատուլին

Հաջորդ գրառումը

Նորամուծություն է պարկեշտ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում. Սուրեն Սահակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Նորամուծություն է պարկեշտ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում. Սուրեն Սահակյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական