Իրանի դատական իշխանության մեդիա կենտրոնը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինը Բաքվից է։ 2022 թվականի ապրիլի 18-ին ամուսինը Ուրմիայում կնոջ անհետացման վերաբերյալ բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին։
Գործը փակվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա կինը վերադարձել է Ադրբեջան, որից հետո տղամարդն այս հարցով դիմել է Արտաքին գործերի նախարարություն և Ադրբեջանի դեսպանատուն։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակվողի կինը Բաքու է մեկնել իր ընտանիքի երկու անդամների աջակցությամբ եւ չի վերադարձել։