«Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից, այո, կրակ արձակվել է այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Կապանում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին:
Ըստ տարածված լուրերի՝ Դավիթ Բեկ համայնքում այսօր հրետակոծության հետևանքով տներ են այրվել: