Հուլիսի 10-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Մտավոր սեփականության գործակալությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանից պահանջելով «դադարեցնել ադրբեջանական ստեղծագործությունների յուրացումն ու կասեցնել Գոռ Եփրեմյանի «Սիրուն ջան» երգի տարածումը Youtube –ով։
Հայտարարության մեջ նշվում է, թե իբր Յադ երգը ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երգի փոփոխված տարբերակն է. փոխված են բառերը և վերնագիրը՝ «Հայկական ժողովրդական երգ» թեգով։
Մտավոր սեփականության գործակալությունը օգնել է ադրբեջանցի կոմպոզիտորի որդուն՝ Ադիլ Նասիբովին, որպեսզի նա Youtube –ին անգլերեն բողոք ներկայացնի՝ գրելով, թե իբր խախտվել է իր հոր հեղինակային իրավունքը, և նա պահանջում է Գոռ Եփրեմյանի տեսահոլովակը հանել այդ հարթակից։
Եվ իսկապես Youtube-ը կատարել է ադրբեջանցու պահանջը։ Գոռ Վարդանյանի «Սիրուն ջան» երգի տեսահոլովակը հուլիսի 12-ին Youtube-ից հանվել է։ Մի քանի տասնյակ հազար դիտում ունեցող երգը այդ հարթակում այլևս չկա։
Ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում CD Baby դիստրիբյուտորական ընկերության կողմից տեղադրված «Սիրուն ջան» երգի այլ աուդիո և վիդեո ձայնագրությունների պատճենները թվային երաժշտական հարթակներից (Youtube Music, Spotify, Apple Music, Amazon Music, Deezer և այլն) հանելու ուղղությամբ. նշել է ադրբեջանական APA-ն։
Հուլիսի 10-ին Azg.am-ը հրապարակել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Հայաստանից պահանջում է պատասխանատվության ենթարկել «Ղարաբաղ» երգի «գողին» հոդվածը, իսկ 3 օր անց Ադրբեջանը հասավ նրան, որ Youtube-ից հանել տվեց հայ երգչի տեսանյութը։






