Ադրբեջանական կողմը Վերին Շորժայի ուղղությամբ նաև ականանետ է կիրառել

30

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: