Փետրվարի 28-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հակառակորդի մարտական դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տրակտորի ուղղությամբ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
Ադրբեջանը հրադադարը խախտել է նաև մարտի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում։ Ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվել և հանձնվել ՌԴ խաղաղապահ ուժերին։
Արցախի ՆԳՆ