Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական իշխանության հովանավորությամբ տարվող հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը. Թաթոյան

02/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինը տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումով սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Առաջին օրվանից, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մեկնելով Արցախ՝ անձամբ ականատես եղա ադրբեջանական զինված ուժերի հանցանքներին։ Ստիպված էինք արձանագրել, հավաքագրել մեր հայրենակիցների հանդեպ ադրբեջանական վայրագությունների փաստերը։

Նախ, թիրախային հարձակումների հետևանքով սպանվեց Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, վիրավորվեց ևս 4 երեխա։

Թալիշում ադրբեջանական զինվորականները խոշտանգեցին և դաժանաբար սպանեցին տարեց ամուսիններ Ռազմելա Վարդանյանին, Վալերիկ Խալափյանին և նրա 92-ամյա մորը` Մարուսյա Խալափյանին՝ նրանց իսկ տանը։ Զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատումը ադրբեջանական զինվորները նկարահանեցին և հրապարակեցին՝ պարծենալով իրենց հանցանքով։ Դրանից բացի, լայնորեն սկսեցին կիրառել «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի, անօդաչու սարքեր և այլն: Հրետակոծվեց Մատաղիսի ջրամբարը և այլն:

Այս ամենի հիմքում ընկած էր ադրբեջանական իշխանության հովանավորությամբ տարվող հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը։

Հետագայում 2020թ. 44-օրյա պատերազմով, Հայաստանի նկատմամբ 2022թ. սեպտեմբերյան հարձակումներով, 2023թ. սեպտեմբերից Արցախի էթնիկ զտումներով, հայ գերիների նկատմամբ վերաբերմունքով ադրբեջանական վայրագությունները ոչ միայն չնվազեցին, այլև ստացան դաժանության նոր դրսևորումներ։ Ամեն անգամ հանցանք կատարողների անպատժելիությունը բերեց նոր հանցանքներ:

Ապրիլյան պատերազմը նշանավորվեց մեր հերոսների սխրանքներով, հանուն հայրենիքի պայքարով: Այն նշանավորեց մեր ազգային ոգու զորությունն ու ինքնության անաղարտությունը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակել: Նրանց նվիրումը չպետք է մոռացության մատնվի, և սա է հիմա ամենակարևորը։

Արման Թաթոյան

ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Վտանգն օրհասական է, դրա ֆոնին մնացած ամեն ինչ անիմաստ է ու գրոշի արժեք չունի. Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025
Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025
Նորություններ

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025
Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Վտանգն օրհասական է, դրա ֆոնին մնացած ամեն ինչ անիմաստ է ու գրոշի արժեք չունի. Վարուժան Գեղամյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք...

ԿարդալDetails

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական