Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքի երախտավոր ճարտարապետի գեղանկարների ցուցահանդես Գյումրիում

Գեղամ Մկրտչյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում հունիսի 7-ին բացվել է քաղաքիս նվիրյալ երախտավոր,  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Արգասավոր աշխատանքային ուղի անցած 93-ամյա վարպետը 1961 թվականից եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի տեղի մասնաճյուղի, 1990-ից՝ «Երեւաննախագիծ» ինստիտուտի «Գյումրի» արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, 1964-1977 թվականներին՝ միաժամանակ Գյումրու գլխավոր ճարտարապետը: Նրա ստեղծագործական հունձքը մշակույթի կենտրոն այս քաղաքում հարուստ է ու մնայուն: Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Լենինական-Գյումրիում կառուցվել են Անիի հազարամյակի հուշակոթողը (1962), Սբ. Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը (1964), «Կումայրի» զբոսաշրջային հանգրվանը (1970), քաղաքի երկաթուղային կայարանը (1979), «Մայր Հայաստան» հուշակոթողը (1975, քանդակագործ՝ Արա Սարգսյան), Ավետիք Իսահակյանի (1969), Սերգեյ Մերկուրվի (1979) տուն-թանգարանները, «Արտյոմ Պետրոսյան» դիմաքանդակ-հուշարձանը հերոսի անվան դպրոցի դիմաց, այլ հուշարձաններ, բնակելի շենքեր: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո ճարտարապետը Գյումրու վերականգնման մեծ ծավալի նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել: Նրա նախագծով, իր որդու՝ Գարեգին Եղոյանի հետ  վերակառուցվել է երկրաշարժից քանդված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին:

Գյումրու ճարտարապետական դիմագծի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող վարպետի գեղանկարները նոր բացահայտում են եւ ըստ գնահատումների՝ ոչ պակաս արժեքավոր: Դրանք տոգորված են հարազատ քաղաքի նկատմամբ անպարագիծ սիրով: «Գյումրին ինձ համար, իմ ընտանիքի համար սրբավայր է, եւ այդ մեծ սերը չի թողնում մտքով եւ ֆիզիկապես պոկվել նրանից, նրա ճարտարապետությունից ու նրա մարդկանց բնորոշ էությունից»,- ասում է նաեւ իր երջանիկ ընտանիքի դերը կարեւորող վաստակաշատ ճարտարապետը:

Ռաֆիկ Եղոյանի «Տարիներ անց» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը Գյումրու «Գալերի 25»-ում (Հաղթանակի պողոտա 25) բաց կլինի մեկ ամիս:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ...

ԿարդալDetails

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական