Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Քրիստինե Մելքոնյան
25/10/2024
- 25 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
77
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Արդեն  30-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում եւ խրախուսման է արժանացնում գրականության, մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչներին:

Այս տարի մրցանակ հանձնվեց 5 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ եւ Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 50 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

«Գրականություն» անվանակարգում հաղթողը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է՝ «Անմահականս» գրքի համար, «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն եւ «Մանրուքներ» գրքի համար: «Կերպարվեստ» անվանակարգի հաղթողը գեղանկարիչ  Տիգրան Բարխանաջյանն է՝ «Խաղաղության իշխան» ստեղծագործության համար, իսկ Դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում հաղթողը ժողովրդական վարպետ Մամիկոն Մխիթարյանն է՝  «Ուրարտական շրջանի ոգով» ստեղծագործությունների համար: Վահան Թեքեյանին նվիրված աշխատության «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ «Վահան Թեքեյան» հոդվածների ժողովածուի Ա եւ Բ հատորների համար: Հաղթողներն արժանացան Վահան Թեքեյան մրցանակի եւ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Մրցանակաբաշխությունն անցկացվում է ԱՄՆ եւ Կանադայի «Ագապի Շաքե Ղազարյան հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ:

Խաչիկ Մանուկյան
Տիգրան Բարխանաջյան
Մամիկոն Մխիթարյան
Սուրեն Դանիելյան

Ներկաները դիտեցին «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմը, որի հեղինակն ու ռեժիսորը Աշոտ Պողոսյանն է: Ֆիլմը յուրատեսակ հոգեւոր ուղերձ է, ինչպես նաեւ միասնական լինելու, մաքրագործվելու, պատմական ու ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու կարեւորագույն կոչ: Ֆիլմում առանձնահատուկ տեղ ունի հոգեւոր արժեքներին վերադառնալու, աղոթքի միջոցով խավարից լույս փնտրելու անհրաժեշտությունը՝ վերահաստատելով, որ ազատության ճանապարհը սկսվում է ներքին վերափոխումից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իր օրհնությունը հղեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա իր ուրախությունը հայտնեց, որ հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին, երբ ունենք չամոքված վերքեր ու ցավեր, Թեքեյան միությունը շարունակում է իր ջանքերն ուղղել հայ գրականության ու մշակույթի առաջընթացին: Սրբազան Հայրը շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են այս մեծանուն պարգեւը՝ ի սեր սեփական հայրենիքի ու ժողովրդի, լեզվի եւ ընտանիքի:

Վարդուհի Դավթյան

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ պահպանվել է  մրցանակաբաշխության կարեւոր պահանջը՝ ազգային բովանդակությունը:

Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժեւորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը. հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը:

«Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց՝ Խաչիկ Մանուկյանի գիրքը կարծես ռեքվիեմ լինի՝ նվիրված 44-օրյա պատերազմի բոլոր նահատակներին:

«Կարծես լսելի են հետաքրքիր ձայներ՝ մեր ազգային մեծերի երաժշտությունը: Դա արդիական եւ սթափեցնող գիրք է՝ արժանի մեծ գրող Վահան Թեքեյանի անունը կրող մրցանակի. նա երջանիկ կլիներ, որ իր անվան մրցանակը ստանում է Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գիրքը»,-նշեց Աելիտա Դոլուխանյանն ու շնորհավորեց մրցանակակրին:

«Վահան Թեքեյան» մրցանակակիր, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը բարձր գնահատեց Սուրեն Դանիելյանի գիրքը եւ ընդգծեց, որ հանձնաժողովի կարծիքով՝ այն խորը վերլուծական աշխատանք է Հակոբ Օշականի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ գիրքը կզարդարի գրականագիտության ասպարեզը եւ ապագա սերունդների համար հիմք կլինի հետագա գիտական աշխատանքների համար:

«Վահան Թեքեյան» մրցանակակիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը երկար տարիներ գլխավորում է Կերպարվեստ եւ Դեկորատիվ-կիրառական անվանակարգերի հանձնաժողովները: Խոստովանում է՝ իր համար մեծ պատիվ է «Վահան Թեքեյան»-ի անունը կրող մրցանակի հանձնաժողովների նախագահը լինելը: Նա շնորհավորեց անվանակարգերում մրցույթի բոլոր մասնակիցներին, քանի որ մրցանակաբաշխությանն ընդառաջ ունեցել են նաեւ յուրատեսակ ցուցադրություն մեկ հարկի ներքո: Խոսելով մրցանակակիր Տիգրան Բարխանաջյանի մասին՝ Արա Հակոբյանը նշեց, որ աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործելը դժվարին գործ է: «Աշխատանքի մեծաչափ օրինակը ցուցադրվում է Վեհարանում. դա արդեն իսկ մեծագույն գնահատական է»,- հավելեց Արա Հակոբյանը: Անդրադառնալով Դեկորատիվ-կիրառական անվանակարգի հաղթող Մամիկոն Մխիթարյանի արվեստին՝ Արա Հակոբյանը բարձր գնահատեց, որ ժողովրդական վարպետը մետաղի մշակման բարդ ճյուղով կարողանում է պահպանել եւ փոխանցել միջնադարյան գեղարվեստական ճյուղը:

Այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակ էր նախատեսված նաեւ արեւմտահայ գրողի մասին գիտական աշխատության համար: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը մրցանակը հանձնեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ Վահան Թեքեյան հոդվածների ժողովածուի Ա եւ Բ հատորների համար: Արմեն Ծուլիկյանն իր գոհունակությունը հայտնեց նման բացառիկ աշխատանքի համար եւ նշեց. «Վահան Թեքեյանի պոեզիան բազմիցս հրատարակվել է, սակայն Թեքեյան խմբագրին եւ հրապարակախոսին այսկերպ ներկայացնելը եւ բացահայտելը, երբ ժամանակագրական կարգով հավաքագրվում է Թեքեյանի հրատարակչական, հրապարակախոսական գործունեությունը, եզակի է: Թեքեյան կենտրոնն ու Թեքեյան միությունը շարունակելու են իրենց գործունեությամբ հետամուտ լինել Թեքեյանի կյանքի եւ գործունեության ներկայացմանն ու տարածմանը»:

Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր եւ պարտավորեցնող մրցանակ է:

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական ծառայություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանում առկա վիճակի, մարդու, միջազգային իրավունքի խախտումների, ՀՀ- ի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունվեց

Հաջորդ գրառումը

Կլիմայակա՞ն, թե՞ բարոյական աղետ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կլիմայակա՞ն, թե՞ բարոյական աղետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական