Հետաքրքիր է, որ թուրքերեն առաջին վեպը հրատարակվել է հայոց այբուբենի տառերով: Հայատառ թուրքերենով ստեղծագործությունների թիվը մոտ երկու հազար է: Հուսնու Օզյեգին համալսարանի դասախոս Մուրադ Ջանքարան նշում է, որ հայատառ թուրքերենով առաջին ստեղծագործությունները տպագրվել են Վենետիկի և Վիեննայի հայկական հրատարակչություններում, ապա Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում:
1851 թ. Ստամբուլում լույս է տեսնում հայատառ թուրքերենով առաջին գործը՝ «Ագապի» վեպը:
Միայն 1991 թ. թուրքագետ Ա. Թիեթզը վեպը վերածում է լատինատառի և հրատարակում ցույց տալով, որ «Ագապի» վեպը Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպն է: Այս վեպի հեղինակը Հովսեփ Վարդանյանն է, արևմտահայերի շրջանում առաջինը, ով ստացել է փաշայի տիտղոս:
Ծնվել է 1915թ. Պոլսում: 13 տարեկանում մեկնել է Վիեննա՝ ուսումը Մխիթարյանների մոտ շարունակելու: Վերադառնալով Պոլիս՝ ուսուցչությամբ է զբաղվել Պոլսի Ներսիսյան դպրոցում:
Հովսեփ Վարդանյան փաշան ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից էր: Ե՛վ գրող էր, և՛ դիվանագետ-քաղաքագետ, հրապարակախոս:

1837 թվականին, 22 տարեկանում Օսմանյան ծովային նախարարության գլխավոր թարգմանիչ է նշանակվել ( տիրապետել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներին): 25 տարի բարձր պաշտոններ վարելով՝ ստանում է «փաշայի» , Բեյի տիտղոս, ֆրանսիական կառավարության կողմից Chevalier de Lռgion d’Honneur շքանշան:
Նրա դիվանագիտական միտքը ժամանակի սուրն է եղել:
Պոլսահայ պարբերական մամուլի բացառիկ անուններից է Հովսեփ փաշան: 1852 թ. Օսմանյան կայսրության տարածքում նա է հրատարակել առաջին երգիծաթերթը՝ «Շատախոս մարդու երգիծաթերթը», ընդ որում ՝ և՛ հիմնադիրն էր, և՛ խմբագիրը, և՛ նկարիչը:
24 տարի հրատարակել է հայատառ թուրքերեն «Մէճմաայի Հավատիս» քաղաքական, գիտական, և այլ բնագավառների պարբերականը, հայատառ թուրքերեն «Թէրճիմանը Էֆքեար» թերթի գլխավոր խմբագիրն է եղել:
Երբ տպագրվում է «Ագապի» վեպը, հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անտոն Հասունյանի կողմից վեպը բանադրվում է և արգելվում ընթերցել՝ հակակաթոլիկական գիրք որակվելով: «Ագապին», սիրային պատմության շղարշով, ցույց է տալիս ժամանակի հայ կաթոլիկների և հայ լուսավորչականների պայքարը. վեպ գրված պապականության դեմ:

Ս. Շտիկյանն հետաքրքիր ուսումնասիրություն ունի «Ագապի» վեպի վերաբերյալ :
Բերելով «Նոյյան աղավնի» պարբերականում 1852 թ. տպագրված մի հոդված` ցույց է տալիս , թե այս վեպը ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Վեպի հեղինակը առաջադեմ մտավորական էր , նրա գաղափարները , բնական է որ պետք է ոչ միանշանակ ընդունվեին հետադիմական ուժերի շրջանում. « Ավելորդ է ըսել, թե այս տեսակ աշխատությունը որչափ օգուտ կրնա բերել ընթերցողներուն…Գուցե այս կերպիվ գերապատիվ բանադրողը օգնություն մը ընել կուղէ «Գաղ սատանայի» պատմության թարգմանողին, որպեսզի իրեն աշխատության պտուղը դյուրավ և շուտով վաճառվի»:
Շտիկյանը նաև տալիս է բանադրանքի ամբողջական տեքստը.« Հռովմեական ուղղափառ եկեղեցին հոգևոր որդվոցը վրա ամեն իժիր(?) իրեն գութն ու խնամքը ցցուցեր է, թե անսխալ վարդապետությամբ զիրենք կրթելով և թե ամեն կերպ մոլութենե զգուշացնելով: Ուստի, ուր որ ուղղափառ հավատքի կամ բարի վարուց վնասակար աղանդ մը կամ գրված մը տեսած կամ գտած է նե, շուտով վրա հասեր ու իրեն հավատացյալները հոգևոր վտանգներե ազատ ու անարատ պահելու ամեն կերպ զգուշության միջոցները միշտ գործի դրեր է:Մենք ալ, այս օրերս տեսնելով «Ագապի հիքայեսի» անուամբ գարերնուս ապականած մտքերով տաճկերեն շարադրված ու հոս տպված գրքույկ մը , մեր հովվական հսկողության պարտուցը հարմար քննեցինք զանիկա ու մեր հանձնարարական ժողովեն ալ խորհուրդ հարցնելեն ետև, վերոհիշյալ գրքույկը մանավանդրարի վարուց ապականիչ ու երիտասարդական թարմ ոգին չարի գրգռող դասեցինք :Ասոր Համար մեր Հովվական ան պաշտոնեն կստիպվինք ծանուցանելու ձեղի, թէ այս գրքույկը բնական ու եկեղեցական օրենքներե արգիլված է, որն որ իրոք մենք ալ այս կոնդակովս կարգիլենք զանիկա կարդալու կամ պահելու և կը հորդորենք մանավանդ ծնողքները, որ այս վնասակար գիրքը իրենց տնեն հեռացնեն ու ամէն կերպիվ զավկներնին անկից զգուշ֊ ացնելու ջանան ։ Կը հուսամք, Աստուածասեր ժողովուրդ, որ ամենքնիդ ալ մեր այս հայրական ազդարարությունը մտիկ ընելով, ձեր որդիական ու քրիստոնեական պարտքերը կատարած պիտի ըլլաք որորով մենք ալ ուրախ սրտիւ ձեղի Աստուածային օրհնությունը աոատորէն կը շնորհեմք » :
Այս բանադրանքը հակառակ ազդցություն է թողնում՝ նպաստելով գրքի արագ սպառվելուն: Սակայն, վեպը շուրջ մեկ դար մնաց անհայտնության մեջ: Հետագայում, վեպի առաջին գնահատողներից եղավ Միքայել Նալբանդյանը:
Նալբանդյանը նկատեց վեպում հայ կյանքից բխած պատկերները և գնահատեց այն. ««Ագապին» արվետսի կողմից կարող է դիմանալ խիստ քննության… մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցը , որ մինչև այժմ հայերեն չթարգմանեցին …»:
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել վեպի ֆոտոպատճենը, թարգմանել և պատրաստել տպագրության:

1. Ս. Շտիկյան, Նոր պարզաբանումներ «Ագապի» վեպի մասին, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ, 11(1956), էջ 104-105։
2. «Նոյյան աղաւնի», 1852, համար՝60:
3. Հղումը` http://basss.asj-oa.am/1343/1/1956-11(103).pdf