Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համբարձում Առաքելյան

02/05/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1855 թվականի ապրիլի  29-ին ծնվել է հայ գրող, թարգմանիչ, լրագրող, հասարակական  և պետական գործիչ Համբարձում Առաքելյանը:
          Ծնվել է բերդաքաղաք  Շուշիում: Եղել է Շուշիի թեմական և օրիորդաց դպրոցների տեսուչը և ուսուցիչը։ 1881 թվականին Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության առաջին մասնաճյուղը և մեկ ընթերցարան:           1915թ. ստեղծել ու գլխավորել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողովը։    1872 թվականից թղթակցել է «Մշակ» թերթին` ակտիվորեն լուսաբանելով Արևմտյան Հայաստանից գաղթածների վիճակը`տալով կարճ տեղեկություններ նրանց թվաքանակի, կացության, կարիքների  և այլնի մասին:
           1892 թվականին Գրիգոր Արծրունու  մահվանից հետո դառնում է «Մշակի» գլխավոր աշխատակիցներից մեկը, իսկ Ալեքսանդր Քալանթարի մահվանից հետո փախարինում է նրան։
          Համբարձում Առաքելյանը  թղթակցություններ պատրաստելու և գաղթականների վիճակին ծանոթանալու համար անձամբ էր այցելում այն բնակավայրերը, ուր ապաստանել էին գաղթականները, իր թղթակցությունների, իր հոդվածների միջոցով փորձում էր օգնության ձեռք մեկնել նրանց. Առաքելյանը հավաքում էր կարիքավոր փախստականների  հասցեները և ուղարկում էր բարեգործական ընկերություններին, կամ անհատներին, ովքեր պատրաստ էին օգնել գաղթականներին: Եվ  գործի այս ձևը իսկապես հաջողություն ունեցավ:
          1910-13 թթ. հրատարակել է «Արոր» ամսագիրը։ Բացի իր անուն-ազգանունից օգտագործել է նաև Ա., Ա. Հ., Հ. Առաք., Հ., Հ.Ա., Շ., Շ-ր, Շահրիար, Պանդուխտ և այլ ծածկանուններ:
          Առաքելյանի հասարակական և պետական գործունեության մասին կարելի է շատ երկար գրել: Նա կովկասահայ գործիչներից առաջինն էր, որ հայկական հարցը քննության առարկա դարձրեց Խաղաղության վեհաժողովներին։ 1904թ. հայ պատվիրակության կազմում մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին՝ Հայկակաև հարցը դիվանագիտական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։  
          Եղել է Ռուսական աշխարհագրական, Փարիզի «Socié é Qsiqtique» և միջազգային այլ ընկերությունների անդամ, Կովկասյան ժողովրդական համալսարանի հայկական մասնաճյուղի նախագահը, Թիֆլիսի քաղաքապետարանի և Հայ նպաստամատույց ընկերության անդամ։
          Նա լիբերալ հայացքներ ուներ և ազգային էր իր մտածողությամբ:
          «Մշակի» էջերում կարդում ենք նրա հոդվածները, որոնք վերաբերում են  հայ ժողովրդին հուզող խնդիրներին` «Թուրք կառավարությունը և հայերը», «Բազմաչարչար Հայաստանը», «Հայաստանը մոռացված», «Ազգայնութիւն եւ նորա պրինցիպներ (Հայուածք հայութեան իբրեւ կուլտուրական ազգի վրայ», «Պարսկաստանի հայերը (Նրանց անցեալը, ներկան եւ ապագան)», « Աղա-Մուհամմէդ շահը Շուշում (Պատմական անց)» և այլն:
          Այն, ինչ գրում էր Առաքելյանը, հաճախ էր ենթարկվում գրաքննության ուշադրությանը: Նա ուղղամիտ մտավորական էր, հայ էր, որ մեծ ավանդ թողեց հայ մտքի զարգացման գործում: Նրա քաղաքական հայացքները,  ծավալած ազգային գործունեությունն էլ պատճառ դարձան նրա դավադիր սպանության. սպանվել է Թիֆլիսի իր տան մեջ 1918 թվականին:

Լ.Լ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրական հավատացյալների ընտանիքներում բռնություն լինել չի կարող (տեսանյութ) esse.am

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը կարող է իրանական 7 մլդ ԱՄՆ դոլարի ակտիվների ապասառեցում իրականացնել

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

13/06/2025
13 հունիսի, 2025

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

13/06/2025
Ազգային

Հայրիկ Մուրադյանի որդու պարզաբանումը՝ «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ ստեղծված քննարկումների վերաբերյալ

11/06/2025
6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը կարող է իրանական 7 մլդ ԱՄՆ դոլարի ակտիվների ապասառեցում իրականացնել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական