Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կարոս խաչ» վիպասքը՝ երաժշտական նոր մեկնաբանմամբ հայ բեմին

ԱԶԳ
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
121
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կարոս խաչ» վիպական երգի բեմադրությունն էր Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Հայ բանահյուսության գանձարանի այս նմուշը մշակվել, նոր փայլով եւ որակով, հեղինակային երաժշտական մեկնաբանությամբ եւ ժամանակակից ունկնդրի լսողությանը հարիր «գեղագրական» լուծումներով ներկայացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը: Նրանում, ինչպես հնագույն ժամանակներում, կար ասացող, իսկ երաժշտական նյութը մատուցեց «Տաղարանի» երգչական կազմը: Ասացող – պատմիչի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, մենակատարներն էին Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Հովսեփ Նշանյանը, Արամո Մամիկոնյանը եւ Ֆերդինանդ Մուրադյանը: Համերգի երկրորդ մասը եւս հայ ավանդական երաժշտության ճյուղերից մեկի՝ հարսանեկան երգերի ընտրանի – հյուսվածք էր, Ս. Երկանյանի մտոք մի շարանի մեջ առնված եւ իբրեւ մի ծիսական ամբողջական արար ներկայացված:

Սահմանափակ թվով մարդիկ գիտեն, որ բացի հայոց «Սասնա ծռեր» էպոսից, մենք ունենք նաեւ ծավալով ավելի փոքրածավալ, բայց խորհրդով խորը եւս մի հայկական հնօրյա վիպերգ՝ «Կարոս խաչ»-ը: Նրանում պատմվում է, թե ինչպես հոտաղները դաշտում «կարոս» անունով բույսից մի խաչ են պատրաստում, որն իր հրաշագործությամբ «ցերեկը հով է անում աշխարհին, գիշերը կամար լույս կապում տաճարին»: «Կարոս խաչ» վիպերգը «ծագմամբ» Վասպուրականից է. տարբերակները տարածված են եղել Մշո ազգագրական շրջանում, Մոկքում, Վանա լճի շրջակա գավառներում: Ենթադրվում է, որ ասքի դեպքերը պատահել են քուրդ ամիրապետների տիրապետության օրոք՝ XIV – XVI դարերում: Վիպերգի եղանակը գրի են առել Կոմիտասը եւ Սպիրիդոն Մելիքյանը:

Ասացող – պատմիչի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

Վիպերգը խտացված պատմությունն է դարեր շարունակ Հայաստան աշխարհն ասպատակողների եւ օտար հարստահարողների կողմից մեր սրբավայրերը կողոպտելու, թալանելու եւ ավերելու մասին: Բայց եւ այն մասին, որ չարիքն անպատիժ չի մնում, եւ միշտ գալիս է հատուցման պահը: Նրանում կա նաեւ պատմություն դավաճանության եւ մատնչության մասին:

«Աղաչանք կանեմ Քուրդ Պարոնին,

Էն բան չանի հայոց խաչին,

Կուզի ոսկի, էս է ոսկին.

Կուզի արծաթ, էս է արծաթ,

Ձեռ մի զարկեք Կարոս խաչին»,- խնդրում է հավատավոր ժողովուրդը՝ պատրաստ իր սրբության համար ամեն զոհողության:

Կարոս խաչի հրաշագործության մասին լուրն առած եւ այն եկեղեցուց հափշտակելու հրաման տված Քուրդ պարոնը (վիպերգի մի այլ տարբերակում՝ պարսից խանը) կատաղությամբ պատուհասվում է, եւ իր զինվորներն էլ կոտորում են մեկմեկու: Եվ եթե օտար նվաճողը զղջում է եւ մեծամեծ նվերներ, մատաղ մատուցում՝ իրեն, իր կնոջն ու օրորոցի երեխային ապաքինում շնորհելու խնդիրքով ու ներվում, ապա նույն ախտով պատժված մատնիչ գզիրի հանցանքը չի ներվում: Վիպերգի որոշ տարբերակներում էլ խաչը չի ընդունում քուրդ իշխանի խոստացած մատաղը, եւ նա իր ընտանիքով խաչի զորությամբ կործանվում է: Ս. Երկանյանի ներկայացրած տարբերակի վերջին կտորում հայերը քրդերի ընկերակցությամբ հափշտակված եւ գերեվարված հրաշագործ խաչը փառքով վերադարձնում են հայոց եկեղեցի: Ուրեմն, պետք է ենթադրել, թե ավարտին թշնամու  ապաշխարությունն ընդունվում է՝ կողոպտված սրբությունը վերադարձնելու պայմանով:

Մեր զրույցին ահա թե ինչ ասաց մաեստրոն «Կարոս խաչին» իր անդրադարձի վերաբերյալ.

– Ինձ հետաքրքրում էր՝ եթե մենք ունենք այդքան վիպերգեր, ինչու՞ ենք միայն «Սասունցի Դավթով» գոհանում, եզրափակվում: Ես գտա եւս մի վիպերգ՝ «Կարոս Խաչը»:

Երաժշտագետների գրքերից ուղիղ ճանապարհն ինձ տարավ դեպի այդ ահագին նյութը: Ալինա Փահլեւանյանն իր գրքույկում հետաքրքրական ձեւով անդրադառնում է Կարոս Խաչի պատմությանը, եղելությանը եւ, բարեբախտաբար, տեքստերն իրեն մատուցել են ձայնագրված ժապավենների տեսքով Ամերիկայում մինչեւ 20-րդ դարի 2-րդ կեսերն ապրած պարսկահայ եւ հալեպահայ ասողները: Ինքն այդ ամենը վերծանել է, նոտագրել: Երեք առանձին ասողների տեքստերն առանձին կան՝ ամեն տեղ հատվածաբար, ոչ ամբողջական, նայած ո՛վ ինչքա՛ն է իմացել…  Բայց ամենն, իհարկե, կատարվել է միաձայն: Ես եղածները համադրեցի ու մի շարք գործիքներ ավելացնելով այնպիսի կառույց սարքեցի, որ այն մատուցելիս մեզ՝ դասական ականջ ունեցողներիս համար մի քիչ ընդունելի կառույցի վերածվի: Սահմանափակ պահպանողականները գտնում են, որ ասքն ինչպես մեզ հասել է, այնպես էլ պետք է ներկայացվի: Ինձ թվում է՝ հետաքրքրական չէ՝ բերես մի քյամանչահարի կամ քանոնահարի, ասես՝ հա՛մ երգի, հա՛մ նվագիր, հա՛մ էլ արտասանիր: Այնքա՜ն հանճարեղ մեկը պիտի լինի, որ կարողանա ամբողջ դահլիճին այդ մի հատ գործիքով, իր ձայնով, իր պատումով, ասմունքով հետաքրքրի:

Համերգային երեկոյին ներկա էր երաժշտագետ, ֆոլկլորագետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը, որի բանահավաքչության նյութն է օգտագործվել «Կարոս խաչ» վիպերգի նորօրյա ներկայացման մեջ:

-Ուրեմն, ստացվում է՝ մեր ասացողները հանճարե՞ղ են եղել:

– Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Համենայն դեպս, մարդիկ այդ փեշակն ունեցել են, վաստակել են այստեղ-այնտեղ գնալով…

-Ու դեռ իմացածն էլ փոխանցել են:

– Ով շնորհալի է եղել, ցանկացել է դա անել, առել է իրեն աշակերտ, սովորեցրել է՝ այստեղ-այնտեղ թափառելով, ոնց եվրոպական տրուբադուրները:

-Ձեզ չէր կարող բավարարել մի գործիքով «Կարոս Խաչը» ներկայացնելը: Հապա այլ ի՞նչ լուծումներ տվեցիք:

– Մտածեցի օրատորիալ ժանրի վերածել: Պատումն արվում է երգչախմբի միջոցով: Այնտեղ, որտեղ պատմվում է, օգտագործվում են կսմթային գործիքներ՝ քանոն, սանթուր, ուդ: Այնտեղ, որտեղ երգի միջոցով է պատմվում իրողությունը, այնտեղ արդեն գործիքային կազմը շատանում է: Իսկ այնտեղ, որտեղ պատմիչն է միջամտում, հաջորդում է ասմունքը: Ասմունքը երբեմն շատ զուսպ նվագակցությամբ է, երբեմն ամբողջ նվագախումբը թեժանում է:

Մեր կողմից ավելացնենք, որ ազատ ոտանավորի ձեւով հորինված վիպերգին քնարական հնչեղություն էր հաղորդում «ծառա կլնիմ Կարոս խաչին» տողը, որը կրկնվում էր բոլոր հատվածների վերջում: Դավիթ Հակոբյանի ասմունքը՝ առանձին, նվագախմբի նվագակցությամբ, նաեւ երգչական խմբի համադրությամբ, հնչում էր համոզիչ, առանց ծեքծեքումների եւ հռետորաբանությունից զերծ՝ հաղորդելով հայ ոգու զորությունն ու ժողովրդական իմաստնությունը:

 ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` «Կարոս խաչ» վիպերգի բեմադրությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հայ-ֆրանսիական բալետային համագործակցություն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ֆրանսիական բալետային համագործակցություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական