Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լույս եւ Կյանք»

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 4-ին,Երեւանի «Gala Art» ցուցասրահում բացվեց «Լույս եւ Կյանք» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Նախքան ցուցահանդեսին անցնելը` անդրադառնանք ցուցասրահի պատմությանն ու գործունեությանը: «Gala Art»-ն արդեն շուրջ տասը տարի իր հարկի տակ հյուրընկալելով բազմաթիվ արվեստագետների՝ հանրությանը ներկայացնում է ինչպես ճանաչված, այնպես էլ ծագող արվեստագետների, որոնք ստեղծագործում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Սակայն ցուցասրահի գործունեությունն սկսվել է դեռեւս 2000-ին: Ավագ սերնդի ընթերցողները գուցե հիշեն Թումանյան փողոցի վրա գտնվող «Բաքոս» ցուցասրահ-ռեստորանը, որն առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ այդօրինակ կերպով փորձեց հանրությանը մոտ բերել արվեստին:

Այսպիսով, մարտի 4-ին ցուցասրահի երկու հարկերում կայացավ երկու անհատական ցուցադրություն, որոնցում ներկայացված էին Հարություն Հարությունյանի եւ Արծրուն Ասատրյանի աշխատանքները:

Ինքնին ցուցադրության անունը շատ ճշգրիտ է ընտրված: Ցուցադրված աշխատանքներն անդրադառնում են լույսին ու կյանքին՝ ավելի քան զուտ տեխնիկական առումներով:
Հարություն Հարությունյանն ավագ սերնդի նկարիչ է: Ստեղծագործություններում գերակայում է աբստրակտ եւ կուբիստական ուղղվածությունը: Նախընտրում է աշխատել վառ գույներով, հիմնականում՝ դեղինի երանգներով: Նա իր նկարներում մարդկանց առօրյան օծում է վառվռունությամբ, որսում է այն պահը, որն այդ իրադարձությունների մեջ թերեւս ամենակարեւորն է: Ստեղծագործությունները, անկախ պատկերից, հարմոնիկ են, ազնիվ:
Արծրուն Ասատրյանը նկարիչների նոր սերնդից է: Ստեղծագործությունները կուբիստական են, գույներն՝ ավելի պասիվ, հիմնականում՝ կապույտի երանգներով: Ստեղծագործություններում արված լուծումները հետաքրքրական են. որոշ կտավներում երկրաչափական ճառագայթներ, ստվերներ ու ամպեր են, մյուսներում երկրաչափական է միայն ֆոնը, դիտորդն իր առաջ հստակ դիմանկար է տեսնում: Նկարիչը ստանդարտ թեմաներին տալիս է յուրօրինակ պատկերում:
«Gala Art» ցուցասրահն այսօրինակ ցուցադրությունների շարք է կազմակերպել, եւ արդեն ապրիլ ամսին հանրությանը կներկայացնի նոր ցուցադրություն:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հե՛յ, Քիթի». երբ մարմինը խոսում է եւ խնդրարկում

Հաջորդ գրառումը

Մի  անհեթեթ հարցազրույցի առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մի  անհեթեթ հարցազրույցի առիթով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական